Ֆոտո արշավ. citybugs.am-ի համալրում

 Հոկտեմբերի 24-ին Վանաձոր Ինֆոտունը կազմակերպել էր ֆոտո արշավ` Վանաձոր քաղաքում առկա խնդիրների բարձաձայնելու և citybugs.am-ը համալրելու նպատակով:
Միջոցառման ժամանակ ներկայացվեց citybugs.am-ը, օգտագործման կանոններ և բագեր (այսպես է կոչվում citybugs.am-ի խնդիրները) գրանցելու քայլերը:
Մինչև ֆոտո արշավին անցնելը, մասնակիցների ծանոթացան ճիշտ նկարելու կանոններին:Այնուհետև բաժանվեցին փոքր թիմերի և ֆոտո արշավ կատարեցին քաղաքում` առկա խնդիրներ փնտրելու նպատակով: Որից հետո մասնակիցները կատարեցին գործնական աշխատանք և իրենք խնդիրները գրանցեցին citybugs.am-ում:
Դրանց կարող եք ծանոթանալ այստեղ:

Citybugs.am-ը սոցիալական հարթակ է՝ ստեղծված տարբեր քաղաքներում առկա խնդիրները բարձրաձայնելու նպատակով: Citybugs.am-ը նպատակ է հետապնդում տեսանելի դարձնելու բարեփոխումները քաղաքաշինության ոլորտում, բարելավելու պետական մարմինների հետադարձ կապը հասարակության հետ, բարձրացնելու բնակչության իրազեկության մակարդակը կոմունալ և այլ խնդիրների վերաբերյալ:

Այն սկզբում գործում էր միայն Երևանում, արդեն այն հասանելի է նաև Վանաձորում, Արմավիրում, Գյումրիում և Ստեփանակերտում:
Citybugs.am-ին ծանոթանալու համար դիտեք կից տեսահոլովակը:
Միջոցառման նկարները կարող եք գտնել այստեղ:

Комментарии