суббота, 26 октября 2013 г.

Սեմինար-քննարկում

Հոկտեմբերի 25-ին ՀԿ Կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ սեմինար-քննարկում մարդու իրավունքների և կամավորության վերաբերյալ, որին մասնակացում էին Վանաձորի Փոքրիկ Իշխան կենտրոնի առաջնորդների թիմը եվ Օրրանի  աները: Մասնակիցների թվում նաև ես էի և վստահորեն կարող եմ ասել, որ սեմինարը ընթացել է բուռն ու հետաքրքիր քննարկումներով :

Առաջին թեման Մարդու իրավունքի էր վերաբերվում , որի քննարկումները անչափ կարևոր էին յուրաքանչյուրիս կյանքի համար , քանի որ մենք ամենից վեր դասեցինք մեր սեփական իրավունքը՝ չմոռանալով դիմացինինը և պարզեինք , որ մեր իրավունքի համար պայքարելու ենք հենց մենք` առանց զոհ գնալու կառավարության կամ անհատի բարբարոսությանը: Փոքրիկ վարժություններով լիցքաթափվելուց հետո անցանք հաջորդ ոչ պակաս կարևոր՜ կամավորության թեմաին: Այդ ընթացքում էլ պարզաբանեցինք կամավորության սկզբունքը , որը ոչ թե անվճար աշխատելն է,այլ ուղղակի քաղաքի, պետության բարելավմանը ինչ որ չափով աջակցելը: Թերևս սեմինարը ստացվեց, քանի որ մենք բոլորս ստացանք այն գիտելիքները, որոնք մեր սեմինարավարները փոխանցեցին մեզ:

Շնորհակալություն:

Հեղինակ՝ Լիլիթ Մանուկյան

Комментариев нет:

Отправить комментарий