Ամփոփվեց ՀաՄաՏեղ ծրագրի հերթական փուլը (լուսանկարներ)
Միջոցառման ընթացքում ամփոփվեցին ծրագրի շրջանակներում հայտարարված քաղաքացիական լրագրության մրցույթի արդյունքները: Հոդվածների հեղինակները պարգևատրվեցին: Ներկայացվեց ծրագրի շրջանակներում իրականացված «Վանաձոր համայնքի հիմնախնդիրների բացահայտման» հետազոտության զեկույցը։
Միջոցառմանը ներկա էին Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցներ և Ավագանու անդամներ, ՀԿ ոլորտի ներկայացուցիչներ և երիտասարդներ: Հետազոտության արդյունքների շուրջ ծավալվեց բուռն քննարկում:
ՀաՄաՏեղ ծրագիրն իրականացվում է ՀԿ Կենտրոն ՔՀԶ ՀԿ-ի կողմից Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամ, ԱՄՆ ՄԶԳ միջոցով: Այն հանդիսանում է ՀաՄաՏեղ հնգամյա ծրագրի մի բաղադրիչը, որի նպատակն է բարձրացնել հանրային ներգրավվածությունը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումների գործընթացում:
Комментарии
Отправить комментарий