Ընտանեկան բռնության կանխարգելման օրենք։ Դրական և բացասական կողմեր (Հայտարարություն)
ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն ծրագիրը կազմակերպում է հերթական իրազեկման հանդիպումը։
Այս անգամ հանդիպում ենք քննարկելու «Ընտանեկան բռնության կանխարգելման եվ ընտանեկան բռնության ենթարկված անձանց պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Հանդիպման ընթացքում փորձելու ենք բացահայտել օրենքի դրական և բացասական կողմերը, հասկանալու ենք, թե որքանով է այն այսօր անհրաաժեշտ Հայաստանում։
Երբ ՝ Նոյեմբերի 1-ին, ժամը 15։30-ին
Որտեղ ՝ ՀԿ Կենտրոնի գրասենյակում (ք․ Վանաձոր, Խորենացի 6/1)
Տևողություն ՝ 1,5 ժամ
Հանդիպումը վարելու են «Կանանց իրավունքների կենտրոն» ՀԿ-ի «Թեժ գիծ» ծառայության Վանաձորի մասաճյուղի համակարգող Սիրան Քոչինյանը և իրավաբան Արմինե Այվազյանը։
Հանդիպումը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։
ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։
Комментарии
Отправить комментарий