«Մարդու իրավունքներն ու իրավագիտակցությունը» դասընթացի մասնակցության հայտ


«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Մարդու իրավունքներն ու իրավագիտակցությունը» թեմայով դասընթացը։

Դասընթացի ընթացքում ներկայացվելու և շոշափվելու են հետևյալ թեմաները․
  • Քաղաքացիական ակտիվություն և մասնակցություն,• Մարդու իրավունքները և դրանց պաշտպանվածության ձևերը,
  • Ինչպես լինել իրավագիտակից։ Խանգարող և օգնող հանգամանքներ,
  • Քաղաքացիական նախաձեռնությունները, որպես իրավունքների պաշտպանության գործիք։ Հաջողված և անհաջող փորձեր,
  • Մարդու իրավունքներ, թե ազգային անվտանգություն։ Կարծրատիպեր։


  • Երբ ՝ Փետրվարի 20-ին,
  • Որտեղ ՝ ՀԿ Կենտրոնի ԻնֆոՏուն դահլիճ, ք․ Վանաձոր, Խորենացի 6/1,
  • Տևողություն ՝ 15։00 - 18։00 (ներառյալ սուրճի ընդմիջում)
  • Դասընթացավար՝ «ԼՈԳՈՍ» Իրավապաշտպան ՀԿ-ի նախագահ Արա Մելիքջանյան
  • Դասընթացի դիմելու վերջնաժամկետ՝ փետրվարի 18 (ներառյալ)
  • Գրանցման հայտ՝ http://bit.ly/2nowqXG
  • Դասընթացի ֆեյսբուքյան միջոցառումը՝ http://bit.ly/2FzqdP5



Դասընթացը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։

Комментарии