Հայտարարություն «Համայնքների խոշորացումը ՀՀ-ում» դասընթացի մասնակցության համար
«ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ն Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում կազմակերպում է «Համայնքայի խոշորացումը ՀՀ-ում։ Անհրաժեշտությունը, կարևորությունը, սխալներն ու հաջողված պատմությունները» թեմայով դասընթացը։
Դասընթացի նպատակն է՝ մասնակիցներին ծանոթացնել համայնքային խոշորացման գործընթացին, դրա կարևորությանն ու առանձնահատկություններին։
Դասընթացի ընթացքում ներկայացվելու և շոշափվելու են հետևյալ թեմաները․
• Ի՞նչ է ամայնքների խոշորացումը,
• Խոշորացման տեսակները,
• Հայաստանյան մոդելը,
• Հայաստանում խոշորացման անհրաժեշտությունը,
• Արդեն խոշորացած համայնքների փորձը (հաջողություններն ու սխալները)
Երբ ՝ Մարտի 13-ին,
Որտեղ ՝ ՀԿ Կենտրոնի ԻնֆոՏուն դահլիճ, ք․ Վանաձոր, Խորենացի 6/1,
Տևողություն ՝ 15։00 - 18։00 (ներառյալ սուրճի ընդմիջում)
Դասընթացավար՝ «Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետ, տնտեսագիտության թեկնածու Դավիթ Մարգարյան,
Տարիքային խումբ՝ 16-30,
Դասընթացի դիմելու վերջնաժամկետ՝ մարտի 10 (ներառյալ)
Դասընթացի հայտադիմում ՝ http://bit.ly/2EJE75q
Դասընթացի ֆեյսբուքյան միջոցառումը՝ https://goo.gl/zCRQVz
Դասընթացի ֆեյսբուքյան միջոցառումը՝ https://goo.gl/zCRQVz
ՈՒշադրություն․
Խնդրում ենք հայտադիմումը լրացնել միայն հայերեն լեզվով։
Դասընթացը կազմակերպվում է «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ-ի «Վանաձոր ԻնֆոՏուն» ծրագրի շրջանակներում, որը մասն է «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» (ՄՔՏՄ) ծրագրի։ՄՔՏՄ-ն հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ։
Комментарии
Отправить комментарий