Քաղլրագրության միջոցով հնարավոոր է լուծել առկա խնդիրները
Վանաձոր
Ինֆոտան քաղլրագրողները փետրվար ամսվա ընթացքում հանրայինացրեցին Վանաձոր համայնքում առկա մի շարք աղբաշատ վայրերը։
Ամեն ինչ սկսվեց Վանաձորի սննդի շուկա-6րդ դպրոց հատվածի լուսանկարների հրապարակումից։
Առաջին հրապարակումից հետո Վանաձորի ավագանու անդամներն
արագ արձագանքեցին և վստահեցրին, որ խնդրի լուծման համար անհապաղ քայլեր են ձեռնարկում։
Ավելի ուշ տեղեկացրին, որ տարածքն արդեն մաքրված
է, սակայն հավելեցին, որ այդ տարածքը
պատկանում է շուկայի սեփականատիրոջը և որ ինքն էլ պատասխանատու է տարածքի մաքրության
համար։
Հաջորդ օրը մեր քաղլրագրող Սամվել Ավետյանն այցելեց
նույն տարածք տեսնելու, թե արդյոք մաքուր է տարածքը և արձանագրեց, որ թեև աղբի մի մասը
հեռացվել է, սակայն մի զգալի մասը դեռևս մնում է տեղում։
Այդ պատկերը նկարագրող լուսանկարները
ևս հրապարակվեցին մեր էջերում և ավագանիներին կրկին հորդորեցինք, որպեսզի միջնորդեն
խնդրին հիմնարար լուծում տալու համար։
Մեր հետևողական բարձրաձայնումից հետո խնդրին անդրադարձավ
նաև Վանաձորում գործող Լոռի Հեռուստաընկերությունը, որը ռեպորտաժ
պատրաստեց խնդրի առընչությամբ։
Մի քանի օր անց Վանաձորի
համայնքապետ պարոն Մամիկոն Ասլանյանն իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում լուսանկարներ
հրապարակեց,
որն ուղեկցվում էր հետևյալ գրությամբ․ «Սիրելի համաքաղաքացիներ,6-րդ դպրոցի
հարակից կաթսայատան մոտ պարբերաբար աղբի կուտակումներ են լինում, ինչը առաջացնում է
բնակչության իրավացի դժգոհությունը. հայտնում ենք, որ տվյալ տարածքում աղբ թափելը խստիվ
արգելվում է, աղբ թափողները կտուգանվեն...»։
Այս հայտարարությունն անմիջական կապ ուներ մեր թիմի հետևողական աշխատանքի և պարբերաբար տարբեր հարթակներում խնդրի վեր բարձրացման հետ։
Վանաձոր ԻնֆոՏան անդամները հետևողական են եղել խնդրի լուծմանը և ուրախ ենք, որ պատկան մարմիններն ականջալուր են մեր՝ քաղլրագրության միջոցով վեր բարձրացված ձայնին։
Հաջորդ վայրը, որը ևս լի էր աղբով Վանաձորի Դիմաց թաղամասի
Աղայան 81 շենքի հարակից տարածքն էր։
Տարածքում տեղադրված էին աղբամններ, որոնք թեև պարբերաբար
մաքրվում էին, բայց հարակից տարածքը լի էր աղբով։ Իսկ աղբահանող ընկերության աշխատակիցները
մաքրում էին միայն աղբամանը, իսկ տարածքում օր օրի շատանում էր կուտակված տնտեսական
և շինարարական աղբը։
Այս խնդիրը ևս բարձրաձայնվեց
մեր կողմից, ինչին ի պատասխան «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանը
մեզ տեղեկացրեց, որ զբաղվում է խնդրով և տեղյակ է պահել համապատասխան աղբահանող ընկերությանը։
Որոշ ժամանակ անց տվյալ տարածքը սպասարկող աղբահանող ընկերությունից
Ա․ Կարապետյանին
տեղեկացրել էին, որ տարածքը մաքրել են և տրամադրել
էին դա հավաստող լուսանկար։ Սրան իհարկե
բոլորը շատ լավ արձագանքեցին և գնահատեցին, որ չափազանց կարևոր է նման օպերատիվ արձագանքումը
և խնդրին լուծում տալը։
Սակայն հաջորդ օրը ևս մեր քաղլրագրողն այցելեց նշված հասցեն
և պարզեց, որ աղբահանող ընկերությունը ուղղակի դատարկել է աղբարկղերը և վերջ, իսկ լուսանկարն
արել այնպես, որ կողքի թափված աղբը չերևա։
Այս անգամ ևս վեր բարձրացրինք խնդիրը,
ավագանու անդամներին տեղեկացնելով, որ աղբահանողը թերացել է իր աշխատանքում։ Ինչին
արձագանքեցին մի խումբ ավագանիներ և կրկին դիմելով աղբահանող ընկերությանը պահանջեցին
որպեսզի տարածքն ամբողջությամբ մաքրեն։
Աղբահանող ընկերության կատարած աշխատանքը ստուգելու նպատակով ավագանու անդամների հետ միասին Վանաձոր Ինֆոտան քաղլրագրողները շրջայց կատարեցին Աղայան 81 շենքի տարածքով և արձանագրեցին, որ տարածքը մեծամասամբ մաքրվել է աղբից։
Աղբահանող ընկերության կատարած աշխատանքը ստուգելու նպատակով ավագանու անդամների հետ միասին Վանաձոր Ինֆոտան քաղլրագրողները շրջայց կատարեցին Աղայան 81 շենքի տարածքով և արձանագրեցին, որ տարածքը մեծամասամբ մաքրվել է աղբից։
Արդարության
համար պետք է նշենք, որ այս իրավիճակի մեղավորներն ավելի շատ քաղաքացիներն են, ովքեր
շինարարական աղբը համապատասխան ընթացակարգով չեն տեղափոխում, այլ ուղղակի լցնում են
տնտեսական աղբի համար նախատեսված տարածք։
Բայց միգուցե՞
քաղաքացիները տեղյակ չեն, որ շինարարական աղբի համար պետք է հրավիրեն այլ աղբահանող
ընկերության, որին էլ պետք է վճարեն իրենց աղբը տեղափոխելու համար։ Իսկ ո՞վ պետք է
նրանց իրազեկի, կարծում ենք համատիրությունները, որոնք ինչպես բազմաթիվ հարցերում,
այստեղ ևս թերանում են։
Հոդվածը Վանաձոր ԻնֆոՏան քաղլրագրության թիմի
Комментарии
Отправить комментарий