Ոստիկանությունը տեղեկատվություն է տարածել Վահե Խաչիկյանի հունիսի 26-ին բարձրացրած Ստեփանավանի սոցիալական ծառայության անօրինությունների վերաբերյալ
Հունիսի 26-ին Վանաձոր ԻնֆոՏան համակարգող Վահե Խաչիկյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր տարածել, որում բացահայտում էր Լոռու մարզի Ստեփանավանի սոցիալական ծառայության աշխատակիցների չարաշահումները։
Հրապարակումն ամբողջությամբ․
«Ահազանգում են ազգականներս։
Բանը նրանում է, որ օրերս ՀՀ Աշխատանքի և Սոցիալական Հարցերի Նախարարություն-ի պաշտոնական կայքի «Նպաստառուների ցուցակ» բաժնում (http://www.mlsa.am/?page_id=368) պատահաբար հայտնաբերել են, որ իրենց բնակարանների հասցեներում հաշվառված մարդիկ կան, ովքեր նպաստ են ստանում։
Այս հրապարակմանը կցում եմ ԱՍՀՆ կայքի համապատասխան բաժնից արված երկու և ընտրողների պետական ռեգիստրի կայքից արված երկու սքրին շոթեր։
Այլ բարեկամներիս/ծանոթներիս պնդմամբ այսպիսի դեպքերը շատ են, երբ նպաստառուների ցուցակներով մարդիկ են հաշվառված ինչ որ հասցեում սակայն այդ հասցեի բնակիչները չեն ճանաչում և չեն լսել այդ մարդկանց մասին։
Խնդրում եմ ուսումնասիրել այս դեպքերը և պարզել սրանց պատճառը, ինչպես նաև բացահայտել հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։
Տիկնայք Mane Tandilyan և Zara Batoyan ջաներ հրավիրում եմ ձեր ուշադրությունն ու անմիջական հետևողականությունը։
Շնորհակալ եմ»։
Ստեփանավանի Դեսինի 69 շենքի բնակարան 22-ի վրա գրանցված նպաստառուն |
Ստեփանավանի Դեսինի 69 շենքի բնակարան 22-ի վրա գրանցված նպաստառուն ըստ ընտրողների ռեգիստրի տվյալների բնակվում է Գյուլագարակ խոշորացված համայնքի Վարդաբլուր բնակավայրի Սարի Թաղ 33 հասցեում։ |
Ստեփանավանի Ղուկասյան 12 տանը որպես նպաստառու գրանցվածը |
Ստեփանավանի Ղուկասյան 12 տանը որպես նպաստառու գրանցվածի տվյալներով երկու մարդ կա ընտրողների ռեգիստրում և դրանցից ոչ մեկը Ստեփանավան քաղաքի հաշվառում չունի։ |
Հրապարակմանն արձագանքել էր ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Զառա Բաթոյանը, ում խնդրանքով նրան է տրամադրվել բացահայտումների փաթեթը։
Հուլիսի 2-ին ՀՀ Ոստիկանությունը տեղեկատվություն է տարածել, որտեղ բացահայտում է տեղի ունեցածը։
«Հունիսի 28-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Լոռու մարզպետարանի Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցները ապօրինություններ են կատարում:
Նույն օրը, նյութերի նախապատրաստման ընթացքում, ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր, Լոռու մարզային վարչությունների ու Ստեփանավանի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է, որ Ստեփանավանի սոցիալական ծառայության տարածքային գործակալության աշխատակիցներ Խալաթ Ռևազյանը, Գառնիկ Աբովյանը, Արտակ Քալաշյանը և Հրաչյա Սուքիասյանը, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, 2008 թվականից մինչ օրս իրենց սպասարկման տարածքների բնակիչների անուններով, առանց վերջիններիս գիտության, ձևակերպել են տարբեր տեսակի սոցիալական նպաստներ և համակարգ են մուտքագրել իրականությանը չհամապատասխանող բնակության հասցեներ, ամեն ամիս կեղծելով այդ բնակիչների ստորագրությունները և փոստատարներից առձեռն ստանալով այդ գումարները՝ յուրացրել են շուրջ 14.640.000 դրամ:
Խարդախությամբ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու դեպքերի առթիվ հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է քննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:»
Տեսանյութ՝
Վահե Խաչիկյանի հրապարակումն այստեղ
Ոստիկանության հրապարակման աղբյուր www.police.am կայք։
Комментарии
Отправить комментарий