Տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակությունից՝ քաղաքականություն» թեմայով հեռուստաքննարկումը
Հուլիսի 11-ին ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում Լոռի հեռուստաընկերության մեդիա սրահում տեղի ունեցավ «Քաղաքացիական հասարակությունից՝ քաղաքականություն» թեմայով հանրային մեդիաքննարկումը։
Քննարկման հյուրերն էին «ՀԿ Կենտրոն» ՔՀԶ ՀԿ նախագահ Արփինե Հակոբյանը և քաղաքացիական ակտիվիստ, Վանաձոր համայնքի ավագանու «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Անահիտ Կարապետյանը։
Քննարկման ընթացքում հյուրերը կարևորեցին հեղափոխական գործընթացներում մեդիայի՝ հատկապես քաղաքացիական լրագրության դերը հեղափոխության գործընթացում։ Ինչպես նաև ընդգծեցին, որ հեղափոխությունը տեղի չէր ունենա եթե տարիներ շարունակ քաղաքացիական հասարակության կազմակերպությունները չիրականացնեին շարունակական կարողությունների զարգացման միջոցառումներ։
Հեռուստահաղորդման ձայնագրությունը շուտով։
Լուսանկարներն այստեղ
Комментарии
Отправить комментарий