К основному контенту
Մեր մասին
Վանաձոր Ինֆոտունը 2011 թվականից ի վեր Լոռու մար զում ձգտում է բարձրացնել հասարակության տեղեկացվածության և մեդիագրագիտության մակարդակը: Ինֆոտունը հնարավորություն է ընձեռնում լրատվության և ինֆորմացիայի ձեռքբերման ավանդական միջոցներից անցում կատերել դեպի նոր սոցիալական մեդիա, որն ապահովում է ինֆորմացիալի ավելի մեծ հասանելիություն, միևնույն երևույթի` տարբեր տեսանկյուններից դիտարկում, կարիքների ու հիմնախնդիրների վերհանման, ինքնարտահայտման և կարծիքների փոխանակման լայն հնարավորություն:
Ծրագրի նպատակն է՝
Նպաստել Լոռու մարզում քաղ. լրագրության զարգացմանն ու մեդիագրագետ հասարակության ձևավորմանը և դրա միջոցով խթանել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը։
Ծրագրի խնդիրներն են՝
- Բարձրացնել մարզի երիտասարդների գիտելիքների և կարողությունների մակարդակը նոր մեդիա գործիքների, ցանցերի հնարավորությունների և դրանց անվտանգ օգտագործման մեխանիզմների
- Խթանել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը,
- Նպաստել ինֆոտան` տեղեկատվության ստեղծման և տարածման աղբյուր և դինամիկ կենտրոն դառնալուն,
Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ) ծրագիրը հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ: