Դրամաշնորհային ծրագրի հայտարարություն


European Union
Delegation of
the European Commission to Armenia

Փոքր Դրամաշնորհի Հայտարարություն
«Լիարժեք
կյանք» բարեգործական հասարակական
կազմակերպությունը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող «Ամեն ինչ
մեզ համար՝ մեզ հետ» ծրագրի շրջանակներում հայտարարում է փոքր դրամաշնորհների մրցույթ՝ ուղղված տեղական
նախաձեռնությունների խթանմանը: «Ամեն
ինչ մեզ համար՝ մեզ հետ» ծրագրի հիմնական նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
պաշտպանությունը, քաղաքացիական հասարակության և ժողովրդավարական արժեքների
տարածման ու հետևողական գործողությունների միջոցով։
Դրամաշնորհի նկարագրությունը
Փոքր դրամաշնորհի մրցույթը ուղղված է լինելու տեղական ծառայությունների, կառույցների մատչելիության բարելավմանը, տեղական
նախաձեռնությունների խթանմանը, ինչպես նաև տեղերում մատչելիության հիմնահարցերի
բարձրացմանն ու հասցեականությանը: Այն
նպատակ ունի հաշմանդամության և հավասար
հնարավորությունների հիմնախնդիրների վրա սևեռել հասարակության ուշադրությունը, բաց և տեսանելի դարձնել քաղաքացիական մասնակցության խմբերի գոյությունը և նրանց գործունեությունը համայնքների ներսում:
Ովքե՞ր կարող են դիմել
Մրցույթին մասնակցության հայտեր կարող են ներկայացնել Հայաստանի Հանրապետությունում գործող հասարակական կազմակերպություններ, հիմնադրամներ, քաղաքացիական ակտիվ խմբեր (այսուհետ՝ դիմորդ), որոնք բավարարում են հետևյալ չափանիշներին և պայմաններին.
- նախագիծը մշակվելու, ներկայացվելու և իրագործվելու գործում ընդգրկված են հաշմանդամություն ունեցող անձինք
- որոնց ծրագրերը պարզ և իրատեսական են,
- արդյունավետ են ֆինանսական տեսակետից,
- կունենան դրական ազդեցություն հաշմանդամություն ունեցող անձանց կյանքում, կնպաստեն հավասար հնարավորությունների ստեղծմանը։
- չեն նախատեսում` սննդի և վարձակալման գումար, ադմինիստրատիվ աշխատավարձ:
Դրամաշնորհների առավելագույն չափը՝ 500.000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ
Ծրագրերի առավելագույն տևողությունը - 1 ամիս:
Դիմումները ընդունվում են մինչև 2012թ. սեպտեմբերի 28-ը, ժամը 18:00-ը:
Դիմելու ընթացակարգը`
առաջին փուլ- հայտերի
ընդունում – մինչև 2012թ. սեպտեմբերի 28-ը, ժամը 18:00
երկրորդ փուլ- հայտերի քննարկում և ծրագրերի
գնահատում – 2012թ. սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3–ը
երրորդ փուլ - պայմանագրերի
կնքում – 2012թ. հոկտեմբերի 5-ից 12–ը
չորրոդ փուլ - ընտրված
ծրագրերի իրականացում – 2012թ. հոկտեմբերի 12-ից նոյեմբերի 12–ը
հինգերորդ փուլ - հաշվետվությունների
ներկայացում մինչև 2012թ. նոյեմբերի 20-ը
Ծրագրերի իրագործման ողջ ընթացքում «Ամեն ինչ մեզ համար՝ մեզ հետ»
ծրագրի կոմիտեն
-
իրականացնում է մոնիթորինգ,
- բոլոր
հայտատուները ստանում են համապատասխան տեղեկություն հայտի` հաջորդ փուլ անցնելու
կամ չանցնելու մասին
- ընդունվում են թե’ տպագիր, թե’ ընթեռնելի ձեռագրով լրացված հայտերը, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակները:
Հայտերը կարող եք ներկայացնել հետևյալ հասցեով` Լոռու մարզ ք. Ստեփանավան, Գ. Նժդեհի 17/23ա փոստային կամ application@fulllife.am էլեկտրոնային հասցեներով:
- ընդունվում են թե’ տպագիր, թե’ ընթեռնելի ձեռագրով լրացված հայտերը, ինչպես նաև էլեկտրոնային տարբերակները:
Հայտերը կարող եք ներկայացնել հետևյալ հասցեով` Լոռու մարզ ք. Ստեփանավան, Գ. Նժդեհի 17/23ա փոստային կամ application@fulllife.am էլեկտրոնային հասցեներով:
Մանրամասների դեպքում կարող եք զանգահարել 0256 23 023, 077 023 023
հեռախոսահամարներով: Հայտի ձևը և այլ մանրամասներ կարող եք գտնել «Լիարժեք կյանք»
հկ կայքում` www.fulllife.am
Комментарии
Отправить комментарий