Կոտրել են Մհեր Մկրտչյանի արձանը

Օտարերկրացի տեսնելուն պես անմիջապես սկսում ենք հպարտությամբ պատմել մեր դարավոր պատմության և մշակույթի մասին, որը բախտ ենք ունեցել ժառանգել: Սակայն շատ շուտ էլ մոռանում ենք գնահատելու ու պահպանելու մասին:

Երևանի Շառլ Ազնավուրի հրապարակում մի քանի օր առաջ տեղադրվել էր հայ ազգի նշանավոր և սիրված դերասան Մհեր Մկրտչյանի արձանը: Արձանը 01-99Ե ֆիլմի հայտնի տակառով է պատկերված: Նմանատիպ կավե արձաններ նախատեսվում է տեղադրել Երևանի այլ հատվածներում ևս: Ինչպես հայտնի դարձավ արձանը վնասվել է անհայտ անձանց կողմից:

Միթե սա է այն գնահատականը, որ մենք ունենք մեր արվեստագետների և ազգի մեծերի նկատմամբ: Մեծ հույս ունեմ, որ ոչ:

Комментарии