Քաղ. հասարակության օրը Վանաձորում
2012թ. սեպտեմբերի 19-ին Վանաձորում արդեն 2րդ անգամ կայացավ Քաղաքացիական հասարակության օրը: Հավաքվել էին մի շարք ՀԿներ, երիտասարդներ, կամավորներ, լրագրողներ: Ըստ գրանցված տվյալների ներկա է եղել շուրջ 150 մարդ:
ՀԿներից ՀՕՄ-ը, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորի գրասենյակը, Ջինիշյան հիշատակի հիմնադրամը, Լոռու մարզային կենտրոնը, Լոռու մարզային ցանցը, “ՈՒԾԹ” և “ՀԿ Կենտրոն”ը ներկայացել էին իրենց տեղեկատվական բրոշյուրներով, կատարած աշխատանքները ներկայացնող նյութերով և նկարներով:
Ներկա էին ներկայացուցիչներ “Առաքելություն Հայաստան”, “Երիտասարդական Բանկ”, “Խաղաղության երկխոսություն”, ԵՄՔԱ (YMCA), Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, “Հույս և օգնություն”, “Կարողություն և զարգացում հանուն քաղաքացիական հասարակության”, “Ջինիշյանի հիշատակի հիմնադրամ”, “Արծվաշեն և որդիներ”, “Ոսկե միջին”, “ՀՍԻԿ”, Վանաձորի Պետական Մանկավարժական Ինստիտուտ, Հայաստանի Պետական Ճարտարագիտական Համալսարանի վանաձորյան մասնաճյուղ, ԵԹԿԿ-ի Վանաձորի մասնաճյուղ, ԵԿՏԱ Վանաձորի մասնաճյուղ և այլոք:
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին և հույս հայտնում, որ քաղ. հասարակության օրը տոնելու ավանդույթը դեռ շարունակվելու է Վանաձորում:
Комментарии
Отправить комментарий