Մամուլի հաղորդագրություն. Քաղ. հասարակության օր
Մամուլի հաղորդագրություն
Սեպտեմբերի 18, 2012
Քաղաքացիական հասարակության օրը նշում ենք սեպտեմբերի
19-ին
Յուրաքանչյուր տարի Հայաստանում նշվում
է Քաղաքացիական հասարակության օրը՝ «Քաղաքացիական հասարակությունը մենք ենք» կարգախոսի
ներքո: Այս տարի ևս Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումներ կանցկացվի
սեպտեմբերի 19-ին, ժամը 15:00, Արցախ պուրակում: Այս տոնը կոչված է բնակչության
շրջանում տարածել քաղաքացիական հասարակության գաղափարը և նրանց դարձնել դրա կրողն ու
իրագործողը:
Նախատեսված է միջոցառումների շարք, որը
համակարգվում է “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ի
(www.ngoc.am) կողմից: Կանցկացվի ՀԿների ցուցահանդես, ֆլեշմոբ, “Քաղաքացիական հասարակությանը
ցանկանում եմ…” պաստառի ձևավորում ներկաների կողմից, ֆոտոմրցույթ “Ես վանաձորցի եմ”
խորագրով, որի 3 հաղթողները կստանան մրցանակներ: Տեղի կունենան մի շարք այլ գործողություններ:
Առաջին անգամ Քաղաքացիական հասարակության
օրը նշվել է 2009 թվականին “Քաղաքացիական զարգացման և համագործակցության հիմնադրամ”ի
(ՔԶՀՀ) և նրա գործընկերների ջանքերով:
“ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ի նախաձեռնությամբ
Վանաձորում 2011թ. առաջին անգամ նշվեց քաղ. հասարակության օրը: Միջոցառմանն մասնակցեցին
քաղաքացիական հասարակության տարբեր կառույցների, պետական և միջազգային կազմակերպությունների
ներկայացուցիչներ և բազմաթիվ քաղաքացիներ:
Комментарии
Отправить комментарий