Մարդամեջը կայացավ
Օգոստոսի 25-ին Վանաձորի «Կիրովական» հյուրանոցում տեղի ունեցավ «Մարդամեջ» սոցիալական նորարարության արհեստանոցը:
Արհեստանոցի նպատակն էր վեր հանել Լոռու մարզում սոցիալական խնդիրներ և նրանց լուծումներ տալ օնլայն հարթակում: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի օնլայն հարթակ, որը կտանի սոցիալական կոնկրետ խնդրի լուծմանը:
Արհեստանոցի ընթացքում տեղի ունեցան խմբային քննարկումներ հետևյալ գաղափարների վերաբերյալ.

- Տուրիստական հանրամատչելի աուդիո-գիդի ստեղծումը /Գրպանի ուղեկցորդ/
- Բնակիչների հուզող և լուծում պահանջող սոցիալական խնդիրների օնլայն հարթակի ստեղծումը/Քո ձայնը/
- Հայալեզու օնլայն ուսուցման հարթակի ստեղծումը / Ես սովորում եմ/
Արդյունքում գաղափարները բավականաչափ ձևափոխվեցին, և երեկոյան ներկայացվեցին դատավորներին և հրավիրված հյուրերին:
Հաղթող ճանաչվեց «Քո ձայնը» ծրագրի թիմը, որը կստանա 400.000 դրամ՝ ծրագիրն իրականացնելու համար:
«Քո ձայնը» ծրագրի շրջանակններում աշխատանքային թիմը պատրաստվում է ստեղծել մի կայք, որտեղ վանաձորցիները կարող են գտնել անհրաժեշտ տեղեկություններ Վանաձորի հանրային ծառայությունների վերաբերյալ: «Քո ձայնը» թիմին «Յուքոմ» ընկերությունը կտրամադրի 2 տարով հոսթինգ և 1 տարով անվճար ինտերնետ:
Բացի այդ «Գրպանի ուղեկցորդ» թիմին հնարավորություն տրվեց վերամշակել գաղափարը, և այնուհետև գաղափարի հաջողակ լինելու դեպքում այն նույնպես կֆինանսավորվի:
Նկարները ամբողջությամբ տեսնել այստեղ:
Հաղթող թիմը |
Բացի այդ «Գրպանի ուղեկցորդ» թիմին հնարավորություն տրվեց վերամշակել գաղափարը, և այնուհետև գաղափարի հաջողակ լինելու դեպքում այն նույնպես կֆինանսավորվի:
Նկարները ամբողջությամբ տեսնել այստեղ:
Комментарии
Отправить комментарий