Դսեղը երիտասարդների աչքերով
Բնակիչների զբաղվածության ու Դսեղի «ծովեր»-ի ճահճացման խնդիրներ, փողոցային լուսավորության, ծննդատան, շտապ օգնության մեքենայի, աղբամանների ու աղբավայրերի բացակայություն. ահա այս հիմնախնդիրները վերհանեցին ակումբի անդամները:
Կարևորելով նաև մյուս խնդիրները ` որոշվեց այս գործնական աշխատանքի ընթացքում պատրաստել տեսահոլովակ Դսեղի աղբահանության մասին: Երիտասարդների կարծիքով
այստեղ ոչ միայն աղբամաններն են քիչ, այլ նաև չկան հատուկ նախատեսված աղբավայրեր: Համայնքի բնակիչները իրենց կենցաղային աղբը կամ ուղղակի գետն են նետում, կամ որևէ այլ տարածքում թափում:
Քննարկումից հետո սկսվեցին նկարահանման աշխատանքները: Ակումբի անդամները նախ որոշեցին, թե որտեղ պետք է լինեն նկարահանումները և թե ովքեր պետք է մասնակիցը դառնան այս տեսահոլովակի: Բացօթյա գործնական աշխատանքի ընթացքում սովորեցին ինչպես ճիշտ նկարահանել, հարցազրույց վերցնել և այլն: Այնուհետև նրանք այդ ամենն արդեն իրականում կիրառելու հնարավորություն ստացան: Ըստ Վանաձորի ԻնֆոՏան աշխատակից Գոռ Աղաջանյանի ` այս գործնական աշխատանքը հիանալի հնարավորություն էր բոլոր մասնակիցների համար տեսանկարահանման տեսական և գործնական գիտելիքներ ձեռքբերելու համար:
Комментарии
Отправить комментарий