Մարդամեջ սոցիալական նորարարության արհեստանոցը
ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ն Վանաձոր Ինֆոտան ծրագրի
շրջանակներում օգոստոսսի 25-ին կազմակերպում է Մարդամեջ սոցիալական նորարարության արհեստանոցը:
Միջոցառման նպատակն է վերհանել Լոռու մարզում սոցիալական խնդիրներ և նրանց լուծումները տալ օնլայն հարթակում: Ծրագրի իրականացման արդյունքում կստեղծվի օնլայն հարթակ,
որը կտանի սոցիալական կոնկրետ խնդրի լուծմանը:
Մարդամեջ
սոցիալական նորորարության արհեստանոցի ժամանակ նախատեսվում է խմբային քննարկումներ կազմակերպել
նախապես ներկայացված գաղափարների շրջանակներում: Օրվա արդյունքում կընտրվի հաղթող
թիմը, որին կտրվի ֆինանսական աջակցություն՝ ծրագիրը իրակացնելու համար:
Ծրագրին կարող եք դիմել Լոռու մարզի տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներ, ծրագրավորողներ, Netացիներ և պարզապես ակտիվ
երիտասարդներ
Ծրագրին գաղափար ներկայացնելու համար՝
Մասնակիցներին և ծրագրային գաղափարները ընտրվելու են մրցույթային կարգով:
Եթե դժվարանում եք ձևակերպել ձեր գաղափարը, այցելեք
Ուղեցույց գաղափար ներկայացնողներին բաժինը, որտեղ ներկայացված են սոցիալական նախագծերի որոշ չափանիշներ:
Արհեստանոցն իրականացվում է «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի շրջանակներում: Ծրագիրը հնարավոր է դարձել Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության /ԱՄՆ ՄԶԳ/ միջոցով:
Комментарии
Отправить комментарий