Տեղի ունեցավ «Լինել քաղաքացի» փատավավերագրական ֆիլմի դիտումը


ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Լինել քաղաքացի» փատավավերագրական ֆիլմի դիտումը։
Ֆիլմը պատմում է քաղաքացիական ակցիաների մասին։
Մասնակից լինել քեզ վերաբերող որոշումների կայացմանը, նվաճել սեփական իրավունքները, ինքնակազմակերպվել, հաստատել սեփական տեսակետը` լինել քաղաքացի: Վերջին տարիներին գործող քաղաքացիական նախաձեռնությունները որակապես նոր տիպի հասարակություն են ձևավորում Հայաստանում: Ֆիլմը պատմում է մինչև 2012 թ-ն իրականացված ակցիաներից մի քանիսի մասին, որոնք քաղաքացիների համառ պայքարից հետո հաջողությամբ են պսակվել:



Ֆիլմը մասնավորապես պատմում է «Ժամանակավորապես անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանության» (հղիների պայքար), «Բանակն իրականում» նախաձեռնության, «Պահպանենք Կինո Մոսկվայի ամառային դահլիճը», «Անհատ տաքսու վարորդների իրավունքներ», «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» և այլ քաղաքացիական նախաձեռնությունների պայքարի ու հաջողությունների մասին։

Լուսանկարներն այստեղ

Комментарии