«Լինել քաղաքացի» - ֆիլմի դիտում




ՀԿ Կենտրոնը Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում կազմակերպում է հերթական ֆիլմի դիտումը։ 
Այս անգամ դիտելու ենք «Լինել քաղաքացի» փաստավավերագրական ֆիլմը։

Մասնակից լինել քեզ վերաբերող որոշումների կայացմանը, նվաճել սեփական իրավունքները, ինքնակազմակերպվել, հաստատել սեփական տեսակետը` լինել քաղաքացի: Վերջին տարիներին գործող քաղաքացիական նախաձեռնությունները որակապես նոր տիպի հասարակություն են ձևավորում Հայաստանում: Ֆիլմը պատմում է մինչև 2012 թ-ն իրականացված ակցիաներից մի քանիսի մասին, որոնք քաղաքացիների համառ պայքարից հետո հաջողությամբ են պսակվել: 

Ֆիլմը մասնավորապես պատմում է «Ժամանակավորապես անաշխատունակ անձանց իրավունքների պաշտպանության» (հղիների պայքար), «Բանակն իրականում» նախաձեռնության, «Պահպանենք Կինո Մոսկվայի ամառային դահլիճը», «Անհատ տաքսու վարորդների իրավունքներ», «Պահպանենք Թռչկանի ջրվեժը» և այլ քաղաքացիական նախաձեռնությունների պայքարի ու հաջողությունների մասին։

Ֆիլմի դիտումը տեղի կունենա մայիսի 10-ին, ժամը 16։00-ին ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏան դահլիճում (ք․ Վանաձոր, Խորենացի 6/1)։


Ֆիլմի տևողությունը 31 րոպե։


ՖԲ միջոցառումն այստեղ

Комментарии