Ֆիլմի դիտում - «Արգելված ձայներ»



ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏուն և ՀաՄաՏեղ ծրագրերի շրջանակներում սիրով հրավիրում ենք ձեզ մասնակցելու ռեժիսոր Բարբարա Միլերի «Արգեված ձայներ» ֆիլմի (Շվեյցարիա, 2012թ.) դիտմանը։

«Արգեված ձայներ» ֆիլմը պատմում է 3 կին բլոգերների մասին: Նրանց ճնշում, արգելում և գրաքննում են: Բայց Յոանի Սանչեսը, Ցզեն Ջինյանը և Ֆարնազ Սեիֆին չեն վախենում իրենց երկրներում տիրող բռնատիրական ռեժիմներից: Այս համարձակ կանայք պայքարում են հանուն նոր, միավորված և դիմադրող սերնդի: Նրանց բլոգները խարխլում են Կուբայում, Չինաստանում և Իրանում հաստատված՝ տեղեկատվության պետական մենաշնորհը՝ վտանգելով իրենց կյանքը:

Ֆիլմի դիտումը տեղի կունենա Մայիսի 05-ին, ժամը 15։00-ին ՀԿ Կենտրոնի Վանաձոր ԻնֆոՏան դահլիճում (ք․ Վանաձոր, Խորենացի 6/1)։


ֆեյսբուքյան միջոցառումն այստեղ

Комментарии