Դասընթաց - Ինքնաներկայացում․ Ինչպես պատրաստել CV
ՀԿ Կենտրոնը Վանաձոր ԻնֆոՏուն ծրագրի շրջանակներում համագործակցությամբ Ա․Դ․ Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գավառի տարածաշրջանային մասնաճյուղի հետ կազմակերպում է «Ինքնաներկայացում․ Ինչպես պատրաստել ինքնակենսագրություն» թեմայով դասընթաց։
Դասընթացի ընթացքում կշոշափվեն հետևյալ հարցերը․
• Սեփական առավելությունների իրատեսական եւ համոզիչ ներկայացում եւ ընդգծում
• CV, թե ռեզյումե
• CV պատրաստելու ստանդարտ կանոններ
• Առանցքային բաժինների առանձնացում, որոշակի հերթականություն եւ բովանդակություն
• Ոչ ստանդարտ մոտեցում. պրոֆիլ, ուղեկցող նամակ եւ այլն
Երբ ՝ Հունիսի 4-ին,
Որտեղ ՝ ՀԿ Կենտրոնի ԻնֆոՏուն դահլիճ, ք․ Վանաձոր, Խորենացի 6/1,
Տևողություն ՝ 13։00 - 16։00 (ներառյալ սուրճի ընդմիջում)
Դասընթացավար՝ Լուսինե Թոփլաղալցյան, Ա.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի Գեղարքունիքի մասնաճյուղի ղեկավար,
Տարիքային խումբ՝ 15-30,
Դասընթացի դիմելու վերջնաժամկետ՝ մայիսի 31 (ներառյալ)
Դասընթացի հայտադիմումն այստեղ
Ֆբ միջոցառումն այստեղ
Комментарии
Отправить комментарий