Ֆորում թատրոն` “Էջեր հարբեցողի շան հիշատակարանից”



Հարգելի գործընկերներ.

Սիրով հրավիրում ենք Ձեզ, “Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության” քարոզարշավին նվիրված, ՄԱԿԶԾ-ի և “ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ի կողմից իրականացվող “Կանանց և երիտասարդների առաջնորդության կարողությունների հզորացում” ծրագրի նախաձեռնող խմբի կողմից կազմակերպած նորարարական “Ֆորում թատրոն”-ի` “Էջեր հարբեցողի շան հիշատակարանից” ներկայացմանը:

Ներկայացումը տեղի կունենա սույն թվականի նոյեմբերի 27-ին, Վանաձորի “Երկաթուղայինների ակումբում” ժամը 13:30: Մուտքն ազատ է:
Շնորհակալություն:

«Ֆորում թատրոն»

«Ֆորում թատրոն» հասարակական կազմակերպությունը  երիտասարդ նկարիչների և  արվեստի հետևորդների մի խումբ է, որոնք ձգտումեն ավելի լավ ապագայի, և ունեն նպատակ`դառնալ  փոփոխությունների գործակալներ հասարակության տարբեր ոլորտներում`   արվեստի թերապիայի և ֆորում քննարկման միջոցով:
Ֆորում թատրոնի նպատակն է մարդկանց ավելի քաջատեղյակ դարձնել որոշ խնդիրների մասին, որոնք նրանք  նախկինում չեն կարևորել: Ֆորում թատրոնի սցենարները նախագծված են այնպես, որ խթանեն լսարանի մասնակցությունը`քննարկման , ինտերակտիվ դերախաղերի և ընդհանուր փորձի փոխանակման միջոցով: Սովորաբար  ֆորումի տեսարանի որոշկերպարներ մնում են նույնը, մինչդեռ մյուս հերոսները փոխարինվում են հանդիսատեսներով, որոնք փորձում ենտարբեր մոտեցումներով կանխել կամ դադարեցնել բռնությունը, երբ այն տեղի է ունենում:


Комментарии