Մեդիան Ներսից
Վանաձոր Ինֆոտանը ավարտվեց Մեդիան Ներսից թեմայով մեդիագրագիտության հերթական դասընթացը, որը վարում էր hetq.am-ի լրագրող Գայանե Սարգսյանը:
Թիմային աշխատանքի միջոցով ներկաները կազմեցին լրատվամիջոցի կառուցվածքը, ամենօրյա լուրերի բազմազանության մեջ ընտրեցին առաջնահերթը, հրատապն ու հասարակության լայն շրջանակներին հետաքրքրողները:
Լսեցին ու քննարկեցին Հայաստանի փորձառու լրագրողների տեսակետները՝ մեդիաոլորտի մասին, ինչպես նաև ծանոթացան մեդիայի անբաժանելի մասը կազմող գովազդի ստեղծման նրբություններին:
Комментарии
Отправить комментарий