ԶԱՆԳԱԿԱՏՈՒՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ
<<Զանգակատուն>> ԲՀԿ արդեն 10 տարեկան է
Մենք գործում ենք 2001թ-ից Հայաստանի երեք քաղաքաներում` Երևանում, Մեծամորում և Վանաձորում` իրականացնելով համայնքային զարգացման և սոցիալական աջակցման ծրագրեր:
Մեր առաքելությունն է` նպաստել սոցիալապես անապահով ընտանիքների սոցիալ-հոգեբանական վիճակի, կյանքի որակի բարելավմանը, համայնքի զարգացմանն ու համայնքային կապերի ամրապնդմանը, կանանց և երեխաների իրավունքների իրազեկմանն ու պաշտպանությանը, ձևավորել հասարակության ակտիվ անդամներ ու ամուր ընտանիքներ£ <<Զանգակատունը>> հանդիսանում է երեխաների պաշտպանության ցանցի և <<Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության>> կոալիցիայի անդամ£
Մեր գործունեության 10 տարիների ընթացքում ձեռք ենք մեկնել դժվար կացության մեջ հայտնված 1250 ընտանիքի ու 2500 դպրոցահասակ երեխաների, լուծել բազմաբնույթ հիմնախնդիրներ և նպաստել Հայաստանում առողջ ու կայուն ընտանիք ունենալու և այն վերարտադրելու ազգահեն գաղափարի գործադրմանը, աղքատության վերացման ազգային ծրագրի իրագործմանը, ինչպես նաև հասարկության մեջ լարվածության նվազեցմանը£
Այս 10 տարիների ընթացքում մեզ սատարել և մեր կողքին են եղել` Թուֆենկյան Բարեգործական Հիմնադրամը, ԵՀԽ Հայաստանյան Միջեկեղեցական Բարեգործական ԿԼՈՐ ՍԵՂԱՆ Հիմնադրամը, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, Բաց հասարակության ինստիտուտը /ՕSI/, UMCOR- Հայաստան կազմակերպությունը և այլ անհատ բարերարներ:
Մեր երախտագիտությունն ենք հայտնում նաև մեր գործընկերներին և բարեկամներին, միջազգային կառույցներին, տեղական հասարակական կազմակերպություններին, ՏԻՄ-երին և բոլոր նրանց, ովքեր ներդրում ունեն մեր ծրագրի իրականացման մեջ£
Մեր հաջողությունները նաև ձերն են` մեր սիրելի հովանավորներ և գործընկերներ, քանզի ձեր ներդրումներն են, որ միահյուսվելով մեր աշխատանքային եռանդին, ջանքերին և անմնացորդ նվիրմանը, տվել ու տալիս են այն հիանալի արդյունքները, որ մենք ունենք այսօր£
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել.
ք. Երևան ք. Մեծամոր ք. Վանաձոր,
ֆրունզե 13, շ-4. Սբ. Ղազար եկեղեցի, Հերացու 53,
հեռ. (010) 44- 05-10, հեռ. հեռ.
E-mail: zangak77@yahoo.com
Комментарии
Отправить комментарий