Մինչև վերջ գնալու պատրաստակամությամբ սպասում ենք արձագանքի..



Հույս ունեմ, որ մեզ այս հարցում կաջակցեն նաև քաղաքացիական հասարակության ավելի մեծ թվով ներկայացուցիչներ: Մենք մեր աջակիցների թիմն ընդլայնելու նպատակով նաև պարբերաբար տեղեկություններ կհրապարակենք խնդրի զարգացման մասին:
ՎԱՆԱՁՈՐԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
ՊԱՐՈՆ ՍԱՄՎԵԼ ԴԱՐԲԻՆՅԱՆԻՆ
Պահանջ
Հարգելի պարոն Դարբինյան,
Վանաձորի մի շարք հանրային նշանակության տարածքներ`
- «Արցախ» պուրակը,
- 4-րդ դպրոցի դիմացի պուրակը,
- Քիմիագործների մշակույթի պալատին կից այգին,
- «Ազատամարտիկների պուրակը»,
- Վանաձորի քաղաքային այգին,
- 11-րդ դպրոցին հարող երկու ստորգետնյա անցումները,
իրենց ներկայիս բարձիթողի վիճակով տագնապալի իրավիճակ են ստեղծել քաղաքում:
Դրանք ոչ միայն չեն ծառայում իրենց հանրային նշանակությանը և սպասարկում հանրության կարիքները, այլև, գտնվելով քաղաքի կենտրոնում, բացասականորեն են ազդում Վանաձորի ընդհանուր մթնոլորտի ու վարկանիշի վրա: Քաղաքի հենց կենտրոնում նման իրողությունների առկայությունը լիովին հակասում է զբոսաշրջությունը որպես առաջնահերթություն սահմանած իշխանությունների նպատակներին և քաղաքականությանը: Սա նպաստում է նաև քաղաքի բնակիչների շրջանում անկումային տրամադրությունների խորացմանը և երկրի ապագայի նկատմամբ հավատքի կորստին: Հայաստանի Հանրապետության երրորդ քաղաքի նման վիճակը չի կարող լավ ապագայի հույս ներշնչել ո’չ քաղաքի բնակիչներին, ո’չ էլ նրա հյուրերին:
Ցանկանում ենք նշել, որ խնդիրը ներկայացվել է անձամբ ՀՀ վարչապետ պարոն Տիգրան Սարգսյանին և գտնվում է նրա ուշադրության կենտրոնում:
Որպես քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ` մի շարք հասարակական կազմակերպությունների և մտավորականների անունից պահանջում ենք Վանաձորի քաղաքային իշխանությունների գործուն միջամտությունը նշված տարածքներում իրավիճակը փոխելու նպատակով: Միաժամանակ, հայտնում ենք խնդրի լուծմանն օժանդակելու մեր պատրաստակամությունը:
Նախաձեռնությունը`
«Երիտասարդական ակումբների դաշնություն» ՀԿ-ի,
Ներկայացուցիչ` Տիգրան Գրիգորյան / /
Հեռ: (091) 30 89 37 begin_of_the_skype_highlighting (091) 30 89 37 end_of_the_skype_highlighting, E-mail: tigran_lori@yahoo.com
Комментарии
Отправить комментарий