ԻՆՉ ԿԱՐՈՂ ԵՄ ԱՆԵԼ ԻՄ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՐ
Սա իմ աշխատանքային առաջին օրն է, առաջին խորհրդակցությունը. Պիտի ծանոթանամ քաղաքապետարանների բաժինների աշխատակիցների հետ, նրանց հետ որոշեմ առաջիկա անելիքները:
Անչափ հուզված եմ. Արդեն ընդունել եմ առաջին շնորհավորանքներն ու առաջին ծաղկեփնջերը: Հայացքս սահում է նստածների վրայով: Ինչպե± ս կընդունեն նրանք ինձ` իրենց առաջին կին քաղաքապետին, կկարողանա±մ արդյոք հասնել իմ երազնքին. Հարազատ քաղաքս վերափոխել, վերածել այնպես, ինչպես նկարել եմ ու պատկերել իմ երևակայության մեջ
Առաջինը խնդրում եմ, որ անելիքների մասին խոսի ճարտարապետության բաժնի պատասխանատուն`պարոն Գրիգորյանը:Նա ներկայացնում է կատարված ու կատարվելիք աշխատանքները, իսկ ես մտովի շրջում եմ քաղաքի փողոցներով. Մայթերին բուսած անհրապույր կառույցներ, շենքերին ավելացված կցակառույցներ, ծաղկազուրկ սիզամարգեր, երկրաշարժի հետևանքը կրող շենքեր…Ա±յս են արել..Չէ’, պիտի փոխել քաղաքի դեմքը, ապօրինի ու անճաշակ կառույցները քանդել, Վանաձորը պիտի կրկին կոչվի Կանաչ քաղաք, շողա ծառ ու ծաղկի մեջ, փողոցները պիտի բարեկարգվեն, Արցախ պուրակը պիտի նորից լցվիմանկան ծիծաղով, ծերերի աշխույժ զրույցով…
Քաղաքում պետք էլուծվի բնակարանային հարցը. Ոչ մի բնակելի շենք չի կառուցվում, ոչ մի երիտասարդ ընտանիք բնակարանամուտ չի տոնում. Կառուցվում են միայն խանութներ, դեղատներ վարսավիրանոցներ…
Անհապաղ պիտի մշակվի ու բնակիչների քննարկմանը ներկայացվի քաղաքի գլխավոր հատակագիծը: Թո չէ ի±նչ է ստացվում. Այստեղ-այնտեղ վայրիվարո կառույցներ ենհայտնվում` կանաչ գոտիների ու մայթերի հաշվին` ի վնաս քաղաքի ճարտարապետական տեսքի…
Մտահոգիչ է նաև քաղաքի մաքրության հարցը, հապա± գլխատված անտառները, Վանաձորի կիրճի անմխիթար վիճա±կը, բայց..հնչում է հեռախոսի զանգը, փորձում եմ վերցնել ընկալուչը…
…Բացում եմ աչքերս, զարթուցիչի ձայնն է. Պիտի գնամ դպրոց…
Ոչինչ խորհրդակցությունը մնաց կիսատ, սակայն ես այն կավարտեմ:
Յանա Հովհաննիսյան
Թիվ 6 դպրոց, 12-րդ դասարան
հեյ Հերմինե՞..
ОтветитьУдалитьգուցե յունիկոդ սարքես կարդան մարդիկ :Ճ
:DD
ОтветитьУдалить