ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՕՐ. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
2011 Սեպտեմբերի 18-ի Վանաձորի Սայաթ-Նովայի անվան ագում իրականացվեց միջոցառում` նվիրված Քաղաքացիական հասարակության օրվա |
“ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ |
18.09.2011 |
Սույն թվականի սեպտեմբերի 18-ի <ՀԿ Կենտրոն> Քաղաքացիական հասարակության զարգացման և համագործակից 9 հասարակական կազմակերպությունների ` Խաղաղության Երկխոսություն, Լոռու Զարգացման կենտրոն, Սոցիալ-տնտեսական և իրավական բարեփոխումների կենտրոն, Ոսկե Միջին, , <Խաչվող ուղիներ> , YMCA , Հույս և օգնություն, Հայկական սահմանադրական իրավապաշտպան կենտրոն և Մտավորական կանայք նախաձեռնությամբ Վանաձորի Սայաթ-Նովայի անվան այգում իրականացվեց միջոցառում` նվիրված քաղաքացիական հասարակության օրվան:
Նախաձեռնության նպատակ էր բարձրացնել հանրության մասնակցությունը քաղաքացիական հասարակության ձևավորման գործընթացում:
Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ <ՀԿ Կենտրոն> ՔՀԶ հկ-ի համակարգող Արփինե Հակոբյանը, ով կարևորեց Քաղաքացիական հասարակության օրը Վանաձորում նշելը և ընդհանրապես քաղաքացիական հասարակության դերի կարևորությունը երկրի զարգացման գործում: Կոչ արեց ներկաներին հրաժարվել պասիվ դիտորդի, և ստանձնել ակտիվ դերակատարի կարգավիճը` կառուցելու ուժեղ մասնակցային հասարակություն:
Միջոցառմանն իր օրհնանքն էր բերել սբ. Գրիգոր Նարեկացի եկեղեցու հոգևոր հովիվ տեր Ստեփանոս քահանա Մարգարյանը:
Միջոցառման ընթացքում իրականացվեցին`
- <Քաղաքացիական հասարակությունն իմ աչքերով> լուսանկարչական մրցույթի լուսանկարների ցուցահանդես, հաղթողների պարգևատրում:
Լուսանկարչական մրցույթին մասնակցել էին 15 հոգի` 40 նկարներով: Բոլոր լուսանկարները միջոցառման օրը ներկայացված էին հանդիսատեսին:
Լուսանկարների մրցույթն իրականացվեց հանձնաժողովի կողմից, որի որոշմամբ մրցանակային տեղերը բաշխվեցին հետևյալ կերպ.
- 1-ին մրցանակակիր`Թեհմինա Վարդումյան, 27տ.
Նկարի խորագիրն էր. <Քաղ. Հարակությունը մեր ձեռքերում է>
- 2-րդ մրցանակակիր`Գրիշա Բալասանյան, 26տ.,
Նկարի խորագիրն էր.<Քաղաքացիական հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է ապրի կողք կողքի, օգտվի հավասար իրավունքներից>
- 3-րդ մրցանակակիր`Մելինե Մաղաքյան, 23տ.:
- Միջոցառման ընթացքում իրականացվեց նաև Վանաձորի դպրոցներում նախօրոք հայտարարված <Ինչ կարող եմ անել իմ համայնքի համար> թեմայով շարադրությունների մրցույթի ամփոփում, հաղթողների պարգևատրում:
Շրադրության մրցույթին մասնակցել էին յոթ դպրոցների` թիվ 5, 6, 8, 11, 13, 22, 25, տասը աշակերտներ: Շարադրության մրցույթում մրցանակային տեղերի բաշխումը հետևյալն էր`
1-ին մրցանակակիր`Յանա Հովհաննիսյան, թիվ 6, 12-րդ դասարան
2-րդ մրցանակակիր`Մանե Միքայելյան, թիվ 8, 12-րդ դասարան
3-րդ մրցանակակիր`Հովհաննա Թորոսյան, թիվ 11, 10-րդ դասարան:
Պարգևատրվեցին վերոնշյալ մրցույթների հաղթողները. Լուսանկարների հեղինակներն ստացան փոքր դրամական պարգևներ և լուսանկարչության մասին գրքեր, իսկ շարադրությունների հեղինակները` էլէկտրոնային կրիչներ/ֆլեշ/ և հանրագիտարանային գիտելիքներ պարունակող գրքեր:
Հայտարարվեց <Հանդիսատեսի համակրամք> անվանակարգի մրցույթ ներկայացված լուսանկարների շրջանում. որի ընթացքում յուրաքանչյուր քաղաքացի հնարավորություն ստացավ իր ձայնը աստղիկի տեսքով տալ նախընտրած նկարին, ինչի արդյունքում պարզ դարձավ հաղթողը` Գոռ Մաթևոսյանը:
- Միջոցառման բաղդրիչներից էր նաև Ֆլեշմոբը, որի նպատակով միջոցառման ընթացքում երեսուներկու երիտասարդներ անսպասելի հավաքվեցին այգու կետրոնական հատվածում` նախապես մեջքներին փակցված ունենալով տառեր, որին արտահայտում էր. <ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՄԵՆՔ ԵՆՔ>: Սա Վանաձորի պատմության մեջ թվով երկրորդ ֆլեշմոբն էր:
- Միջոցառմանը կարևոր դերակատարություն ունեցան կամավորներն ու մարզային հասարակական կազմակերպությունները` առանց որոնց ներդրման և ակտիվ մասնակցության հնարավոր չէ խոսել քաղաքացիական հասարակության մասին: Այս առնչությամբ հարկ է առանձնացնել YMCA կազմակերպության կամավորներին, որոնք կամավորում էին նախապատրաստական աշխատանքներից մինչև ամփոփման աշխատանքները:
Միջոցառմանը իրենց գործունեությունը ներկայացրեցին և կարևոր ներդրում ունեցան <Խաղաղության երկխոսություն>, <Խաչվող ուղիներ>, <Կարիտաս>, <Լոռու զարգացման կենտրոն>, <ՀՕՄ>, <Հույս և օգնություն>, <Ֆուլեր տնաշինական կենտրոն>, <Զանգակ> համայնքային զարգացման կենտրոն, <Լուսաստղ>, <Երիտասարդական ալիք> հկ-ները, ինչպես նաև Վանաձոր Երիտասարդական Բանկ և ՎՊՄԻ-ի <Քաղաքացիակական երկխոսություններ և գործնական քայլեր> ծրագրային թիմերը, <Վանաձոր> ֆեյսբուքյան ֆան էջի երիտասարդները, Ստեփանավանի <Լիարժեք կյանք> և Սպիտակի <Հելսինկյան խումբ> հկ-ները: Նշված կառույցները պաստառների, բուկլետների, նկարների և այլ միջոցներով ներկայացրին իրենց գործունեությունը, իրենց կարևոր դերը հասարակության հիմնախնդիրների լուծման գործընթացում:
Քաղաքացիական հասարակության օրվա միջոցառումները լուսաբանելու նպատակով ներկա էին լրագրողներ <Լոռի>, <Միգ>, <9-րդ ալիք>, հեռուստաընկերություններից, <Հետք> թերթից, ինչպես նաև Վանաձորի <Խաչվող ուղիներ> հկ-ի պատանի լրագրողների և օպերատորների խումբը և <Խաղաղության երկխոսություն> հկ-ի օպերատորները, որոնք ստանձնեցին ոչ միայն միջոցառման լուսաբանումը , այլև ֆիլմի պատրաստումը: Ողջ օրվա ընթացքում, օգտվելով համացանցի և ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունից, միջոցառման ակտիվ մասնակից Գայանե Մարտիրոսյանը ապահովեց օնլայն լուսաբանումը Ֆեյսբուք սոցիալական ցանցում:
Այգում տեղադրված <քաղաքացիական հասարակություն> անունով ծառն ունեցավ քառասուն պտուղ, որոնք իրենցից ներկայացնում էին ինչպես մեկնաբանություններ քաղ. Հասարակության վերաբերյալ, այնպես էլ ցանկություններ` կապված մեր քաղաքի վաղվա օրվա հետ:
Միջոցատումը եզրափակվեց համերգային ծրագրով. որի ընթացքում հանդես եկան վանաձորյան lOUSNELIUA, SHELBY, AIRE ռոք խմբերը, որոնք մեծ պատրաստակամությամբ ու նախաձեռնողականությամբ հանդես եկան` Քաղաքացիական հասարակության օրվան նվիրված միջոցառումները դարձնելով աշխույժ և ամբողջական:
_________________________________________________
Նախաձեռնությունն իրականացվել է Եվրասիա Համագործակցություն հիմնադրամի կողմից ֆինանսավորվող և <ՀԿ Կենտրոն> ՔՀԶ հկ-ի կողմից իրականացվող <ՎԱՆԱՁՈՐ ԻՆՖՈՏՈՒՆ> /Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ/ ծրագրի շրջանակներում
Комментарии
Отправить комментарий