ՎԱՆԱՁՈՐ ԻՆՖՈՏՈՒՆԸ ԱՐՄԱՎԻՐ ՃԱՄԲԱՐՈՒՄ
Վանաձոր Ինֆոտունը դեկտեմբերի 8-ին մասնակցեց Արմավիր քաղաքում կազմակերպված “Արմավիր ճամբարը”-ին:
Ճամբարը ամփոփում էր Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ ծրագրի շրջանակներում իրականացվող “Երիտասարդական ակտիվ լրագրողական ցանց” ծրագիրը, որն իրականացվում էր Արմավիրի զարգացման կենտրոնի կողմից:

Միջոցառմանը ներկա էր 100-ից ավելի հանդիսատես` դպրոցականներ, երիտասարդներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ հյուրեր: Ներկայացումներով հանդես եկան ինչպես երիտասարդական ակտիվ խմբեր և կազմակերպություններ, այնպես էլ քաղաքացիական լրագրության ոլորտը ներկայացնող բլոգերներ:
Վանաձոր Ինֆոտան ներկայացումը կարող եք դիտել այստեղ :)
Комментарии
Отправить комментарий