EducationUSA Ուսանող-Դեսպանների ծրագիր


Ո՞րն է EducationUSA ՈՒսանող-Դեսպաններ ծրագրի նպատակը
ԱՄՆ Կրթության ՈՒսանող-Դեսպաններ ծրագրի նպատակն է ստեղծել հինգ ԱՄՆ Կրթության ՈՒսանող-Դեսպաններից կազմված մի խումբ, ովքեր կնպաստեն Հայաստանում ԱՄՆ բարձրագույն կրթության հնարավորությունների մասին տեղեկությունների տարածմանը:
Ո՞վքեր են Ուսանող-Դեսպանները
Ուսանող-դեսպաններն աշխատում են տարածաշրջանային համակարգողների եւ խորհրդատուների համաշխարհային մի թիմի հետ, ովքեր հանդիսանում են EducationUSA ցանցի մի մասը՝ ԱՄՆ-ի պետական քարտուղարության կրթության եւ մշակութային գործերի բաժնի աջակցությամբ: EducationUSA ուսանող-դեսպանները կարևոր դեր են խաղում EducationUSA խորհրդատվական կենտրոնների ծառայությունների մասին տեղեկությունների տարածմանը Հայաստանի ողջ տարածքում:
Ինչպե՞ս է իրականացվում ծրագիրը:
Այս ծրագրի միջոցով հնարավոր կլինի EducationUSA խորհրդատվական կենտրոնի ծառայությունները հասանելի դարձնել նաև մայրաքաղաքից դուրս գտնվող հեռանկարային ուսանողների համար: Հինգ ուսանող-դեսպանները կտարածեն տեղեկությունները դպրոցներում, համալսարաններում, ամերիկյան անկյուններում եւ այլ կազմակերպություններում, դասախոսությունների միջոցով կներկայացնեն ԱՄՆ բարձրագույն կրթության հնարավորությունները և EducationUSA խորհրդատվական կենտրոնի ծառայությունները և կօժանդակեն հեռանկարային ուսանողներին կապ հաստատել EducationUSA խորհրդատվական կենտրոնի խորհրդատուների հետ: Յուրաքանչյուր մարզում կկազմակերպվի 10 դասախոսությունների շարք, որոնց ընթացքում ներկա կլինեն նաև հյուրեր (Խաղաղության Կորպուսի Կամավորներ, ԱՄՆ ծրագրերի շրջանավարտներ եւ այլոք):
Որտե՞ղ է իրականացվելու ծրագիրը
Ծրագիրը ներառում է հետեւյալ մարզերը.
Լոռի (Վանաձոր), Շիրակ (Գյումրի), Սյունիք (Կապան), Կոտայք (Չարենցավան) եւ Տավուշ (Իջեւան):
Միջազգային Կրթության Ամերիկյան Խորհուրդները Հայաստանում
Կոնտակտային անձ: Հասմիկ Ավետիսյան, EAC ծրագրերի պատասխանատու
Հասցե` Բաղրամյան պողոտա 1, բն. 1, Երևան 0019, Հայաստան
Հեռ. (374 10) 54 40 15, 54 40 12, 56 00 45 Էլ. փոստ. eacoutreach@americancouncils.am

հարցերի դեպքում զանգահարեք Լոռու մարզի ուսանող-դեսպան
Անուն. Շուշաննա Աբովյան
Հեռ. (374 77) 72 48 52, (374 95) 03 10 45





Комментарии