«ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԽՃԱՆԿԱՐ»
Հարգելի ընկերներ,

Միջոցառմանը կմասնակցեն Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնությունների երիտասարդ ներկայացուցիչները, ովքեր կներկայացնեն իրենց պատմությունը, մշակութային ժառանգությունը, երգն ու պարը, ազգային կերակրատեսակները: Լուսանկարների ցուցահանդեսի միջոցով ներկաները հնարավորություն կստանան ծանոթանալու համայնքների առօրյային և գործունեությանը:
«Մշակութային խճանկար» ծրագիրը նպատակ ունի ցուցահանդեսների, մշակութային միջոցառումների միջոցով հայ երիտասարդներին ծանոթացնել Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների մշակույթին և ավանդույթներին:
Հայ առաջադեմ երիտասարդություն ՀԿ,
Գրիգոր Երիցյան
Հեռ. +374 91 59 62 35
Էլ. փոստ` grigor.yeritsyan@apy.am
Ինտերնետային կայք` www.apy.am
Վանաձորում իրականացվող միջոցառման մանրամասների համար կարող եք դիմել Վանաձոր Ինֆոտուն, infotun.vanadzor@gmail.com:
Комментарии
Отправить комментарий