Լրագրողական այցելություն Գեղարքունիքի մարզի կանանց խնդիրները լուսաբանելու համար
2011 թվականի դեկտեմբերի 19-20-ին Պատերազմի եւ խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակը լրագրողական այցելություն է կազմակերպում Գեղարքունիքի մարզ:
Լրագրողական այցելության նպատակն է մարզի հեռավոր համայնքներում բնակվող կանանց խնդիրների լուսաբանումը: Վիճակագրական վերջին տվյալներով` մարզի բնակչության շուրջ 40 տոկոսն ապրում է ծայրահեղ աղքատության պայմաններում, ինչի հետեւանքով Գեղարքունիքը համարվում է Հայաստանի երեք ամենաաղքատ մարզերից մեկը:
Աղքատության ամենահավանական զոհերը հատկապես այն ընտանիքներն են, որտեղ ողջ հոգսն ընկած է կանանց ուսերին: Գեղարքունիքը Հայաստանի այն մարզերից է, որտեղ կանայք, տղամարդկանց միգրացիայով ու ավանդույթներով պայմանավորված, բազմաթիվ, միմյանց հետ փոխկապակցված սոցիալական ու առողջապահական խնդիրներ ունեն:
Լրագրողական այցելության նպատակն է վերհանել կանանց համար հատկապես մտահոգիչ խնդիրները` սեւեռելով տեղական փորձագետների ուշադրությունն այդ հարցերի վրա, ինչպես նաեւ նպաստելով դրանց լուսաբանմանը եւ տեղական լրատվամիջոցներում համապատասխան տեղեկատվության տարածմանը:
Լրագրողական այցելության մասնակիցները հանդիպումներ կունենան մարզի պաշտոնյաների, փորձագետների եւ ՀԿ ներկայացուցիչների հետ, կլինեն մարզի այն համայնքներում, որտեղ նշված խնդիրներն ավելի սուր են արտահայտված:
Այցելության արդյունքում` մասնակիցները կպատրաստեն հատուկ ռեպորտաժներ Գեղարքունիքի մարզում կանանց խնդիրների վերաբերյալ, որոնք կհրապարակվեն ինչպես իրենց լրատվամիջոցներում, այնպես էլ ՊԽԼԻ-ի հատուկ ներդիրում, որը լույս կտեսնի 2012թ. հունվարին:
ՊԽԼԻ հայաստանյան գրասենյակը հոգալու է տրանսպորտի, սննդի եւ կեցության ծախսերը:
Լրագրողական այցելությունըկազմակերպվում է ՊԽԼԻ Հարավկովկասյան«Կամուրջների կառուցում/ներուժի հզորացում. hակամարտությունների կանխարգելումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Նորվեգիայի Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ:
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք զանգահարել Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի հայաստանյան գրասենյակ` , հեռախոսահամարներով կամ գրելiwprarmenia@gmail.com էլ-փոստի հասցեին:
Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը նպաստում է հակամարտությունների եւ զարգացումների կիզակետում գործող տեղական լրատվամիջոցների ամրապնդմանը`գործելով աշխարհի 2 տասնյակ երկրներում եւ շրջաններում: Կազմակերպության գործառույթների շարքում է տեղական անկախ լրատվամիջոցների ստեղծումը, տեղացի լրագրողների, խմբագիրների վերապատրաստումը, աջակցությունը մարդու իրավունքների, առողջ կառավարման եւ այլ ուշագրավ թեմաների համապարփակ լուսաբանմանը, պրոֆեսիոնալ լրագրության տարածումը զարգացող երկրներում եւ միջազգային ասպարեզում, մարդու իրավունքների, միջազգային արդարադատության եւ կանանց իրավունքների տեղական կազմակերպությունների հաղորդակցման ներուժի ամրապնդումը:
Հայաստանում Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտը օգնում է հասարակության տեղեկացվածության բարձրացմանն ու նպաստում նշանակալի երկխոսությունների կառուցմանը` տեղացի լրագրողների հմտություններն ու ներուժը զարգացնելով:

Комментарии
Отправить комментарий