Վանաձորում կնշվի Սուրբ Սարգիս զորավարի տոնը


Սիրելի՛ երիտասարդներ,
Փետրվարի 4-ին, Հայաստանյայց Առաքելական Սբ եկեղեցին, տոնում է սիրո բարեխոս Սբ Սարգիս զորավարի տոնը, որը հռչակված է երիտասարդների օրհնության օր:
Տոնին նվիրված`
 նույն օրը, ժամը 12-ին, օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանի, Վանաձորի Սբ Սարգիս եկեղեցու բակում` Առաջնորդարանին կից, տեղի կունենա ՎՊՄԻ-ի ուսանողական խորհրդի և <<Նարեկացի>> երիտասարդական միության համատեղ երիտասարդական համերգ-միջոցառումը, ինչպես նաև ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք:
«Հիշի՛ր Արարչիդ երիտասարդությանդ օրերին»:

Комментарии