Մամլո հաղորդագրություն



Պատասխանատու անձ` Արփինե Հակոբյան,
ՙՀԿ Կենտրոն՚ ՔՀԶ ՀԿ Վանաձորի մասնաճյուղի համակարգող

Հեռ./ֆաքս 091-643317
Էլ. Փոստ: arp-hak@mail.ru


Հունվարի 26-ին Վանաձորում կտրվի Քաունթերփարթ ինթերնեյշնլ Հայաստանի Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվելիք համայնքային զարգացման դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը Լոռու, Շիրակի և Տավուշի մարզերի 9 գործընկեր համայնքներում. Դեբեդ, Դսեղ, Ծաթեր, Հայկաձոր, Ախուրյան , Մարալիկ, Այգեհովիտ, Գանձաքար և Կոթի:

Ծրագրի նպատակն է համայնքներում աջակցել քաղաքացիական նախաձեռնությունների և համայնքային զարգացման ծրագրերի իրականացմանը՝ ապահովելով սերտ համագործակցություն համայնքային աշխատանքային խմբերի, հասարակական կազմակերպությունների, ՏԻՄ-երի ու մասնավոր հատվածի միջև:

Յուրաքանչյուր ծրագրի համար Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանը կհատկացնի 1.7 մլն ՀՀ դրամ, իսկ համայնքը համայնքի ներդրումը կկազմի առնվազն 25 տոկոս: Նախատեսված է ծրագրերն իրականացնել 2012 թվականի հունվար – հուլիս ամիսներին:

Նախաձեռնությունների իրականացումը մարզերում համակարգվում է ՙՀԿ Կենտրոն՚ ՔՀԶ ՀԿ Վանաձորի մասնաճյուղի կողմից:

Դրամաշնորհային ծրագրերը ներառում են համայքներում մարզամշակութային  կյանքի  ակտիվացում, տեղեկատվության հասանելիության ապահովում, տուրիզմի զարգացմանն ուղղված միջոցառումներ, միջհամայնքային կապերի ընդլայնում, արվեստի դպրոցների պայմանների բարելավում, փողոցային լուսավորման անցկացում, աղբահանության կազմակերպում, համայնքի հասարակական նշանակություն ունեցող վայրերի բարեկարգում, ինչպես նաև համայնքային տարատեսակ միջոցառումների կազմակերպում, որոնցում կներգրավվեն բնակչության տարբեր խմբեր, մասնավորապես երիտասարդներ և կանայք:

Գործընկեր համայնքների և նրանցից յուրաքանչյուրի կողմից իրականացվող ծրագրի կարճ նկարագրությունը կցվում է:


Լոռու մարզ

Դեբեդ համայնք
Նպաստել համայնքի  մարզամշակութային  կյանքի  ակտիվացմանը, ինչպես նաև  համայնքում   տեղեկատվության հասանելիությանը:

Դսեղ համայնք
Նպաստել համայնքում տուրիզմի զարգացմանը,  համայնքում կազմակերպվող մշակութային միջոցառումների պատշաճ անցկացմանը, ինչպես նաև տեղեկատվության հասանելիության ապահովմանը:

Ծաթեր համայնք
Նպաստել համայնքի մշակութային կյանքի ակտիվացմանն ու միջհամայնքային կապերի ընդլայնմանը, ինչպես նաև խթանել համայնքի մշակութային արժեքների պահպանումը:

Շիրակի մարզ

Ախուրյան համայնք
Համայնքի արվեստի դպրոցի և գրադարանի ջեռուցման համակարգի անցկացում:

Հայկաձոր համայնք
Համայնքի փողոցային լուսավորության անցկացում:

Մարալիկ համայնք
Համայնքի արվեստի դպրոցի մասնակի վերանորոգում:


Տավուշի մարզ

Այգեհովիտ համայնք
Մշակութային տան երաժշտական խմբակների վերագործարկում:

Գանձաքար համայնք
Համայնքի աղբահանության ծրագրի իրականացում և բնապահպանության վերաբերյալ բնակչության իրազեկում:

Կոթի համայնք
Համայնքի հասարակական նշանակություն ունեցող վայրերի բարեկարգում:

Комментарии