ՀԱՄԱՔԱՂԱՔԱՅԻՆ ՉԷՐ, ԲԱՅՑ ԼԱՎ ԷՐ..
Վերջապես ձյուն եկավ: Սպասված էր. սպասում էինք դեռևս Ամանորին.. Ինչևէ, լավ է ուշ, քան ավելի ուշ: Առաջին միտքը, որ ծագեց` երեկոյան հավաքել ընկերներիս ու ձնագնդի խաղալ, հետո այնքան ցանկությունս մեծացավ, որ ուզեցի, որքան հնարավոր է շատ մարդու կանչել: Ի վերջո Ֆեյսբուքի Վանաձոր Ինֆոտան էջում միջոցառում սարքեցի` <<Համաքաղաքային ձնագնդիկ Վանաձորում>>, և որքան հնարավոր էր տարածեցի` փորձելով խրախուսել մարդկանց մի կողմ դնել կարծրատիպերն ու բարդույթները ու միանալ խաղին:
<<Համաքաղաքային ձնագնդի Վանաձորում.այսօր>> գրեց www.lorinews.com-ը. ինձ թվում էր բոլորն էին սպասում ժամը 6-ին:
Որքան էր մեծ հիասթափությունս, երբ նշված ժամի գնացիի հրապարակ և տեսա, որ երկու հոգի են եկել, ժպտալով ասացի, թե իբր էդպես էլ պետք է լիներ, ու Վանաձորը մենք ենք, բայց ժպտալս բացարձակ չէր գալիս:
Որքան էր մեծ հիասթափությունս, երբ նշված ժամի գնացիի հրապարակ և տեսա, որ երկու հոգի են եկել, ժպտալով ասացի, թե իբր էդպես էլ պետք է լիներ, ու Վանաձորը մենք ենք, բայց ժպտալս բացարձակ չէր գալիս:
Բայց կամաց-կամաց սկսեցին հավաքվել երիտասարդներ. ծանոթ ու անծանոթ դեմքեր: Սկզբում խաղը չէր ստացվում, բայց աստիճանաբար սկսեցինք: Չգիտեմ ով ինչպես, բայց ես իրոք լիցքաթափվեցի, շատ լավ ժամանակ անցկացրի` թեկուզ կարճ ժամանակով վերանալով առօրյա գործերից ու խնդիրներից: Մի պահ զգացի, որ չէ, իրոք շատ ենք, փորձեցի հաշվել. 30 հոգի, ճիշտն ասած միջոցառումը պլանավորելիս, ծանոթ լինելով մեր քաղաքի հիմնական ակտիվին, այսքանից ավել չէի էլ ակնկալում, մանավանդ որ ընդամենը առավոտյան էի մտածել ու շատերը նույնիսկ այդ ընթացքում Ֆեյսբուք չէին մտել ու չգիտեին:
Համաքաղաքային չէր, բայց շատ լավն էր.. շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր եկել էին:
Շատ ապրե՛ք, էնքան ուրախացա իվենթը տեսնելով, բայց ,ցավոք , չհասցրեցի միանալ,հուսով եմ կարելի է շուտ-շուտ կազմակերպել այսպիսի բաներ, մեր քաղաքը պետք ա ապրեցնել, զարթնեցնել մարդկանց, համընդանուր արբած վիճակ ա մարդկանց մոտ, ու մենք ենք փոխելու մարդկանց, համոզված եմ , որ այսօրվա 30-ը մյուսին ավել ա լինելու, մարդիկ կտեսնեն, որ էսպիսի բաները «Ամոթ» չեն ։Ճ ու կմիանան մեզ,
ОтветитьУдалитьԱպրե՛ս, Հերմինե ջա՛ն․․․Ապրեն մասնակիցները, Ապրեն ապրողները ։Ճ
ապրես, Միք ջան, համաձայն եմ խոսքերիդ հետ..
ОтветитьУдалитьՄենք շատ բան կարող ենք փոխել մեր շուրջը ու կփոխենք..