ՏԻՄ-երի կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր
Հունվարի 19,
2012թ.
ՏԻՄ-երի
կարողությունների զարգացում ծրագրի դասընթացավարների մրցույթ-հրավեր
“ՏԻՄ-երի կարողությունների
զարգացում” ծրագրի շրջանակներում իրականացվող սույն մրցույթ-հրավերի նպատակն է
բացահայտել և հավաքագրել տեղական ինքնակառավարման (ՏԻՄ) ոլորտի փորձագետների,
որոնք ունեն մասնագիտական փորձառություն և/կամ դասընթաց վարելու փորձ: ՏԻՄ գործառութային
ոլորտներից, օրինակ.
o ՏԻՄ-ի օրենսդրություն,
o Ռազմավարական պլանավորում և առաջնորդություն,
o Ծառայությունների մատուցում,
o ԶԼՄ-ների և ընտրազանգվածի հետ կապեր (PR),
o Ֆինանսական պլանավորում,
o Վարչական կառավարում,
o Մասնակցային և թափանցիկ կառավարում:
Սույն մրցույթն իրականացվում է “Գործընկերություն և
ուսուցում” /ԳՈՒՄ/ ՀԿ-ի կողմից` “Քաղաքացիական զարգացման և գործընկերության
հիմնադրամ” /ՔԶՀՀ/-ի և “ՀԿ Կենտրոն Հյուսիս” Քաղաքացիական հասարակության զարգացման
կազմակերպություն” ՀԿ-ի հետ համատեղ: “ՏԻՄ-երի կարողությունների զարգացում”
ծրագիրն իրականացվում է Քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման
աջակցության (ՔՀՏԻԱ) քառամյա ծրագրի շրջանակներում, որը ֆինանսավորվում է ԱՄՆ
միջազգային զարգացման գործակալության կողմից:
Սույն մրցույթի արդյունքում կձևավորվի
փորձագետ-դասընթացավարների (ինչպես օրինակ` համայնքային իրավաբանների,
ֆինանսիստների, հասարակայնության հետ կապերի մասնագետների, կադրերի պատասխանատուների
և այլոց) երեք խումբ` Հայաստանի հյուսիսային, կենտրոնական և հարավային
հատվածներում: Նրանց համար կանցկացվեն դասընթացավարների վերապատրաստում (ToT) և
կողմնորոշիչ դասընթացներ (ս/թ. մարտ ամսին)` իրենց մասնագիտություններին համապատասխան:
Ակնկալվում է, որ վերը նշված դասընթացներն անցնելուց հետո այդ
փորձագետ-դասընթացավարները դասընթացներ կվարեն ՏԻՄ-երի ներկայացուցիչների համար այս ծրագրի երկրորդ փուլի ժամանակ (2012թ.-ի հոկտեմբեր --
2013թ.-ի սեպտեմբեր):
Փորձագետ-դասընթացավարների ընտրության
ընթացքում հաշվի կառնվեն հետևյալ չափորոշիչները.
Þ ՏԻՄ համակարգի և
գործառույթների իմացությունը,
Þ դիմորդի փորձը համայնքային
ծառայությունների և նմանատիպ այլ նախաձեռնությունների իրականացման ոլորտում,
Þ դիմորդի ոլորտային
փորձառությունը, ինչպես օրինակ` համայնքային իրավաբանների, ֆինանսիստների, հասարակայնության
հետ կապերի մասնագետների, կադրերի պատասխանատուների և այլոց,
Þ դիմորդի դասընթաց վարելու
փորձը խրախուսվում է:
Բոլոր հետաքրքրված անձանց խնդրում ենք մինչև ս/թ. փետրվարի 6-ը, ժամը 17:00 լրացնել դիմում-հայտի
ձևաչափը /կից ներկայացված/ և ուղարկել էլ. հասցեով կամ հանձնել հետևյալ
կազմակերպություններին.
- Հայաստանի հարավային
մարզեր (Սյունիք, Վայոց Ձոր)` “Գործընկերություն և ուսուցում” ՀԿ, (0284)
22319, 22317, gumiso@gumiso.am – Աննա Ավետիսյան, anna@gumiso.am:
- Հայաստանի կենտրոնական
մարզեր (Արարատ, Արագածոտն, Գեղարքունիք, Կոտայք, Արմավիր) և քաղաք Երևան՝
ՔԶՀՀ (010) 586012, 586013,
cdpf@cdpf.am – Տաթևիկ Մարգարյան, tatevik@cdpf.am:
- Հայաստանի հյուսիսային
մարզեր (Տավուշ, Լոռի, Շիրակ)՝ ՀԿ կենտրոն, (0322) 43315, ngoc@ngoc.am – Արփինե Հակոբյան, arp-hak@mail.ru:
Միայն մրցույթ-հրավերի պահանջներին համապատասխանող
թեկնածուները կտեղեկացվեն և հրավիրվեն հարցազրույցի: Մասնակիցների վերջնական
ընտրությունը կկայացվի մինչև ս/թ. փետրվարի 15-ը:
Ծրագրի ընթացքի և մանրամասների համար կարող եք դիմել “ՏԻՄ-երի կարողությունների
զարգացում” ծրագրի ղեկավար՝ Աննա Ավետիսյանին, էլ. փոստ՝ anna@gumiso.am, annagor12@yahoo.com, հեռախոս՝ (0284) 22317, 22319, բջջ. 094 195524:
Կանխավ շնորհակալ ենք համագործակցության համար:
Փորձագետ-դասընթացավարի
դիմում-հայտի ձևաչափ
Խնդրում ենք լրացնել
հայտը, անհրաժեշտության դեպքում կցելով լրացուցիչ էջ` հարցերին պատասխանելու
համար:
Խնդրում ենք հայտերը
ներկայացրել ______________________________հասցեով մինչև ս/թ. փետրվարի 6-ը:
- Անուն,
ազգանուն.
_________________________________________________________________
/հեռախոսահամար, էլ. փոստի հասցե/
- Համայնք. ____________________________________________
- Մարզ. _________________________________
- Կազմակերպությունը,
որտեղ աշխատում եք______________________
- Ներկա զբաղվածությունը. /կից խնդրում ենք տրամադրել նաև Ձեր մանրամասն
ինքնակենսագրականը/ _______________________________________
- Ունեք
արդյո՞ք դասընթաց վարելու փորձ (ընդգծեք).
ա. այո
բ. ոչ
- Եթե այո,
ապա խնդրում ենք հետևյալ աղյուսակում տեղեկատվություն տրամադրել
յուրաքանչյուր դասընթացի վերաբերյալ.
Դասընթացի թեման
|
Դասընթացի մասնակիցների հակիրճ նկարագիրը
|
Դասընթացի իրականացման տարեթիվը
|
Դասընթացի տևողությունը (ժամ, օր)
|
Ծրագիրը, որի շրջանակում իրականացվել է դասընթացը, ֆինանսավորող
կազմակերպությունը, ծրագրի պատասխանատու անձը՝ կոնտակտային տվյալներով (հեռ., էլ.
փոստ)
|
- Մասնակցե՞լ
եք արդյոք վերապատրաստման դասընթացի (ընդգծեք).
ա. այո
բ. ոչ
- Եթե այո, ապա խնդրում ենք հետևյալ աղյուսակում տեղեկատվություն տրամադրել յուրաքանչյուր դասընթացի վերաբերյալ.
Դասընթացի թեման
|
Դասընթացի իրականացման տարեթիվը
|
Ո՞ւմ կողմից է
իրականացվել դասընթացը
|
Դասընթացի տևողությունը (ժամ, օր)
|
- ՏԻՄ-ի հետ
համատեղ աշխատանքի ինչպիսի՞ փորձ ունեք: Խնդրում ենք նկարագրել այն.
___________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
____________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
- Ինչու՞
եք ցանկանում մասնակցել այս ծրագրին.
_______________________________________________
________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________________
Ամիս, ամսաթիվ ________________________
Комментарии
Отправить комментарий