Հայաստանի և Թուրքիայի կանանց առաջնորդության, հաղորդակցման և խնդիրների լուծման հմտությունների բարձացման դասընթացներ


Մարդկային զարգացման միջազգային կենտրոնը (Հայաստան) և ԳԱՅԱ-ն (Թուրքիա) հրավիրում են բիզնեսում, քաղաքականության և քաղաքացիական հասարակության գործունեության մեջ ներգրավված կին առաջնորդներին մասնակցելու առաջնորդության, արդյունավետ հաղորդակցման, համագործակցության, հակամարտությունների կարգավորման և վստահության ստեղծման վերաբերյալ լոկալ դասընթացների:
Լոկալ դասընթացները կանցկացվեն Հայաստանում և Թուրքիայում համապատասխանաբար:
ՄԶՄԿ-ն և ԳԱՅԱ-ն Հայաստանում և Թուրքիայում կընտրեն կանանց 4 խումբ և յուրաքանչյուր խմբի համար կկազմակերպեն  4-օրյա վերապատրաստման դասընթացներ:
   
Ամենահաջողակ 8 մասնակիցները և՛ Հայաստանից, և՛ Թուրքիայից կհրավիրվեն մասնակցելու միասնական եռօրյա ցանցային դասընթացին:
Լոկալ դասընթացների աշխատանքային լեզուն հայերեն է (հայ մասնակիցների համար) և թուրքերեն (թուրք մասնակիցների համար) :
Իսկ միասնական եռօրյա դասընթացի ընթացքում աշխատանքային լեզուն անգլերենն է:
Դասընթացի օրերը՝
Փետրվարի 28-ից մարտի 2, Երևան
Մարտի 20-ից 23-ը, Երևան
Եռօրյա միասնական դասընթացը պլանավորվում է ապրիլի 3-ից 6-ը Երևանում
Դիմումների հայտի վերջնաժամկետը՝ փետրվարի 18, 2012
Ընտրության մասին տեղեկացում՝ փետրվարի 22, 2012

Բոլոր մանրամասները և հայտերը կարող եք գտնել` http://www.ichd.orghttp://www.ichd.org/?laid=1&com=module&module=static&id=780

Комментарии