Ֆիլմի ցուցադրություն Վանաձոր Ինֆոտանը
Փետրվարի 23-ին Վանաձոր Ինֆոտանը տեղի ունեցավ Բարբարա Միլլերի «Արգելված ձայներ» ֆիլմի ցուցադրությունը:
Ֆիլմը պատմում էր երեք քաջ կանանց մասին, ովքեր որոշել էին բարձրաձայնել և խոսել իրենց երկրներում մարդկանց՝ մասնավորապես կանանց իրավունքների, խոսքի ազատության և արդարության մասին, մինչդեռ վարչական ապարատի ներկայացուցիչները փորձում էին դատապարտել և լռեցնել այդ խիզախ կանանց ձայնը, ովքեր սոցիալական ցանցերի միջոցով ցույց էին տալիս կյանքը բռնպետության ներքո:
Facebook-ի, Twitter-ի, YouTube-ի հետ նրանց համագործակցության ը իրենց անձնական բլոգների շնորհիվ նրանց հաջողվեց բռնապետերին և բռնապետական վարչակարգերին դնել քաղաքական անսպասելի ճնշման տակ:
Հենց այդ պատճառով «Թայմս» ամսագիրը գնահատեց 21-րդ դարի այդ հեղափոխականներին որպես նոր, ինտերնետի հետ կապված սերնդի խորհրդանիշներ այսօրվա աշխարհի ամենաազդեցիկ ձայների շարքում:
Ֆարնազ Սեիֆի -Իրան
Զենգ Յինյան-Չինասատան
Комментарии
Отправить комментарий