The Trading Game

Վանաձոր Ինֆոտան մասնակիցների համար հերթական անգամ կազմակերպել էր հետաքրքիր և ուսուցողական մի խաղ The Trading Game անունով: Խաղը մարմնավորում է տարբեր երկրների միջև տնտեսական փոխհարաբերությունները և համաշխարհային տնտեսության ազդեցությունը երկրների վրա: Խաղում կան 3 երկիր խորհրդանշող 3 թիմ՝ ԱՄՆ, Ռուսաստան և Հայաստան: ԱՄՆ-ն հարուստ է տեխնոլոգիաներով, սակայն սակավ են երկրի ռեսուրսները, միևնույն ժամանակ Ռուսաստանը առատ է տարբեր ռեսուրսներով, բայց զուրկ է որոշատի տեխնոլոգիաներից, և, վերջապես, Հայաստանը, որը ո՛չ զարգացած է տեխնոլոգիապես, ո՛չ էլ ռեսուրսների քանակով կարող է աչքի ընկնել: Ռեսուրսները և տեխնոլոգիաները խաղում փոխարինվել էին թղթով (ռեսուրսներ) և գրենական պարագաներով՝ մկրատ, քանոն, մատիտ, կարկին և այլն (տեխնոլոգիաներ): Խաղի նպատակն է 60 րոպեում թղթից պատրաստել նշված չափսերի երկրաչափական մարմիններ, օգտագործելով երկրի տեխնոլոգիաները և ռեսուրսները, և վաճառել դրանք համաշխարհային բանկին: Խաղը հաղթում է այն երկիրը, որը խաղի ավարտին ունի ամենաշատ գումարը:




 Խաղի ընթացքում մասնակիցները սովորեցին, թե ինչպես ճիշտ օգտագործել ունեցած միջոցները նպատակին հասնելու համար, ձեռք բերեցին հաղորդակցման և բանակցման հմտություններ, ինչպես նաև թիմային հմտություններ:
Խաղի արդյունքում հաղթող ճանաչվեց Հայաստանը՝ 21 500 $-ով, որը ի դեպ խաղը սկսում են առավել պակաս ռեսուրսներով և տեխնոլոգիաներով:

Комментарии