Ֆոտո Դասընթաց

Դեկտեմբերի 8-ին, Վանաձոր Ինֆոտանը տեղի ունեցավ մեդիագրագիտության թեմաների շարքում տեղ գտած «Ֆոտո դասընթաց» թեմայով հանդիպում: Դասընթացի թեման եղել է նկարի էսթետիկ մասը: Այն 5 նախադրյալները, որոնց պետք է ուշադրություն դարձնել յուրաքանչյուր նկար նկարելիս: Դրանք են՝ լույսը, գույնը, կոմպոզիցիան, հեռավորությունը և պահը: Դասըթացը վարվել է ինտերակտիվ ձևով՝ դասընթացավարը գործնական աշխատանքի և խաղերի միջոցով բացատրում եր այդ յուրաքանչյուր 5-ի կարևորությունը:



Ֆոտո Դասըթացի շրջանակներում երկրորդ հանդիպման թեման եղել է լուսանկարչական սարքի տեղնիկական 3 ամենակարևոր մասերին ծանոթանալը: Դասըթացի սկզբում ծանոթացման խաղ է խազացվել, որի հիմքում ընկած էր մասնակիցների՝ միմյանց նկարելը: Այնուհետև դասընթացավարը ծանոթացրել և ներկայացրել է Shutter speed (выдержка), Aperture (диафрагма) և ISO կարգավորումները:

Комментарии