К основному контенту
Կոնֆլիկտների Կառավարման Դասընթաց
Փետրվարի 14-ին Վանաձորի Ինֆոտանը տեղի ունեցավ Կոնֆլիկտների Կառավարում դասընթացը: Դասընթացը ուղղված էր կոնֆլիկտների կարևորությանը և նշանակությանը կազմակերպություններում և առօրյա կյանքում, ինչպես նաև միջանձնային հարաբերությունների կարգավորմանն ու բարելավմանը:
Դասընթացի ընթացքում մասնակիցները սովորեցին կոնֆլիկտների ծագման պատճառները, անցան կոնֆլիկտների զարգացման
փուլերով և ծանոթացան լուծման ուղիներին ու եղանակներին: Դերախաղի միջոցով մասնակիցները պատկերեցին մարդկային փոխհարաբերությունների ձևերը: Դասըթացն անցնում էր ինտերակտիվ մեթոդով և զանազան խաղերով:

Դասըթացի ընթացքում մասնակիցները սովորեցին կոնֆլիկտները կանխելու և դրանք մեղմացնելու ու լուծելու հնարներ: Հանդիպման ավարտին բոլոր մասնակիցները խաղի միջոցով կոնֆլիկտային իրավաճակ ստեղծելու փոխարեն համագործակցության նոր եզրեր գտան միմյանց հետ: Դասըթացի արդյունքում մասնակիցները կյանքին սկսցին նայել ոչ թե որպես մրցադաշտ, այլ որպես հանագործակցությունների միջավայր:
Комментарии
Отправить комментарий