21-րդ դարի 10 ամենակարևոր ունակությունները. ի՞նչ ուսուցանել և ի՞նչ սովորել
Ձեզ ենք ներկայացնում ռուսական www.hr-portal.ru կայքում հրապարակված հոդվածի հայերեն թարգմանությունը, որը հեղինակել է Տատյանա Անանևան։
Վերջերս ես Կալինինգրադում մասնակցում էի «Կարիերայի օրերին», որտեղ ելույթ ունեցա Բալկանյան դաշնային համալսարանի ուսանողների և շրջանավարտների դիմաց: Ես պետք է խորհուրդներ տայի նրանց ապագա կարիերայի համար:Միջոցառմանը պատրաստվելու ընթացքում ես հնարավորություն ունեցա ավելի մոտիկից ծանոթանալու «Նոր մասնագիտությունների քարտեզ» ծրագրի արդյունքներին: Իմ հետաքրքրությունների թիրախը նախ և առաջ այն ունակություններն էին, որոնք պետք կգան աշխատանք փնտրողներին մոտակա 10-20 տարիների ընթացքում: Այս նյութում ես ուզում եմ կիսվել իմ կարծիքով աշխատողների համար կարևոր հատկանիշներով: Նրանց զարգացվածության մակարդակը կպայմանավորի մրցունակությունը աշխատաշուկայում, իսկ գործատուների համար ավելի հեշտ կլինի ընտրել իրենց ապագա աշխատողներին:
1. Համակարգային մտածողություն
Այսօր հաջողության համար բավարար չէ պարզապես ունենալ գիտելիքներ կամ նկատելմիայն «շղթայի քո մասը»: Պետք է անցում կատարել այնպիսի մտածողության, որը կընդգրկի համակարգն ամբողջությամբ, կհավաքի այդ համակարգը առանձին մասնիկներից և թույլ կտա տեսնել, թե ինչպես են կոնկրետ փոփոխություններն ազդում կարևոր գործընթացների վրա: Մենք մասնակի ընկալումից անցում ենք կատարում համակարգերի հետ աշխատանքին, աշխատանքում կապվածության կառուցմանը և պահպանմանը: Արդեն այսօր մենք գործ ունենք անընդհատ կատարվող փոփոխությունների հետ, այդ իսկ պատճառով տարբեր տարրերի կապը տեսնելու և ընկալելու ունակությունը կարող է օգնել գրանցել մեծ հաջողություններ աշխատանքում:
2. Միջմասնագիտական հաղորդակցություն
Ավելի ու ավելի շատ մասնագիտություններ և ծրագրեր են առաջանում մի քանի բնագավառների միախառնումից: Բազմաթիվ խնդիրներ լուծելու համար մեզ պետք են մարդիկ, ովքեր ունեն միանգամից մի քանի մասնագիտական ունակություններ: Նրանք կարող են մտածել անսպասելի, յուրահատուկ և առաջադեմ լուծումներ: Այս կարողությունը նաև թույլ է տալիս ավելի արագ սովորել, տարբեր ոլորտներից վերցնել լավագույնը, ապահովել զարգացում սեփական գործունեության ոլորտում: HR-ում մեծ տվյալների տիրապետելը ապագայի մասնագիտություններից է: Դրա համար պետք է և՛ մաթեմատիկայի իմացություն, և՛ տեղեկություններ ՏՏ ոլորտից, և՛ հմտություններ մարդկանց խմբերի հետ աշխատելու համար: Ապագայում միջմասնագիտական մոտեցումներ և լուծումներ գտնելու պահանջարկը միայն աճելու է:
3. Ծրագրերի և գործընթացների կառավարում
Ծրագրային կառավարումն սկսել է ավելի շատ տարածվել բիզնեսում, այդ իսկ պատճառով միայն սեփական աշխատանքի համար պատասխանատու լինելը և որոշակի առաջադրանքներ կատարելն այլևս բավարար չեն լինի: Յուրաքանչյուր մասնագետ այսօր կարող է հայտնվել ծրագիրը կառավարողի դերում: Հազիվ թե պետք լինի առանձին հավաստագրում անցնել դրա համար, բայց սկզբունքներին, մոտեցումներին և դրանց՝ գործնականում կիրառելու ձևերին ծանոթ լինելը գնաով ավելի շատ մասնագետների է պետք գալու:
4. Աշխատանք ՏՏ համակարգերի հետ
Եթե դուք պատրաստվում եք աշխատել մեծ գործակալությունում, ապա SAP-ի հետ աշխատանքի հմտությունները կդիտարկվեն որպես առավելություն: Եվ սա, բնականաբար, միակ օրինակը չէ: Ապագայում մենք պետք է յուրացնենք տարբեր ՏՏ համակարգեր, որոնք համակարգում են մեր աշխատանքն ու գործարքները: Ապագայում ՏՏ համակարգերին տիրաապետելը կլինի պարտադիր այնպես, ինչպես այսօր պարտադիր է MSOffice-ի հետ աշխատանքի հմտությունները:
5. Աշխատանք հաճախորդի հետ
Ավելի և ավելի շատ գործընկերություններ են իրենց աշխատակիցների մոտ զարգացնում լսելու ունակությունը: NPS ինդեքսները, որոնք ստուգում են տարբեր գործընկերությունների սպասարկման ոլորտի աշխատանքի որակը, ներկայումս մեծ տարածում ունեն: Ժամանակակից համակարգողը պետք է կարողանա աշխատանքի հիմունքները բացատրել ոչինչ չհասկացող հաճախորդին և անել դա հնարավորինս պարզ և հասկանալի: Կադրային աշխատողը պետք է կարողանա արագ պատրաստել փաստաթղթեր, հաշվապահը՝ ապահովել անհրաժեշտ հաշվարկները և վճարումները: Եվ ասյ ամենն անելու համար պետք են ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլև հաճախորդի հետ շփվելու մշակույթ:
6. Աշխատանք մարդկանց և խմբի հետ
Գործընթացներն այնքան դժվար են դարձել, որ արդեն հնարավոր չէ առանց խմբի օգնության լուծել որևէ խնդիր։ Գործընկերությունների որոշ մասն արդեն զբաղվում է իր աշխատակիցների փոխկարեկցանքի և միասին աշխատելու հմտությունների զարգացմամբ (խմբում կարող են լինել և՛ այնպիսի աշխատողներ, որոնց ուղղակի «ուզում ես գրկել», և՛ նրանք, ում հետ դուք առանձնապես չեք շփվում)։ Այս մեթոդը գործընկերությունների մոտեցումներ դեռ երկար ժամանակ կզբաղեցնի առաջին տեղերը։
7. Աշխատանք անորոշ պայմաններում
Ուրիշ ի՞նչ կարելի է սպասել VUCA-աշխարհից։ Հմտություններ աշխատելու այնպիսի իրավիճակում, որտեղ հաստատուն են միայն փոփոխությունները։ Բարեբախտաբար, Y սերունդի մոտ այդ կարողությունն արդեն զարգացած է։ Անորոշությունը նրանց համար հարմարավետ է, և նրանք հեշտությամբ հաղթահարում են այն։ Իսկ մենք՝ X սերունդը, դեռ պետք է սովորենք սիրել անորոշությունը և նրա մութ անկյունները։
8. Բազմամշակութայնություն և հանդուրժողականություն
Diversity-ն հիմա խոշոր միջազգային բիզնեսի թրենդներից մեկն է։ Պարզվում է, եթե նայես խնդրին տարբեր կողմերից, ապա նրա համար լուծում գտնելն ավելի հեշտ կլինի։ Բայց դա պահանջում է մտքի ..., ճկունություն, տարբեր կարծիքներ լսելու և ընդունելու ունակություն։ Քանի որ լավագույն մտքերը կարող են առաջանալ երկրագնդի տարբեր անկյուններում, ցանկալի է խմբում ունենալ մարդկանց տարբեր երկրներից և մշակույթներից։ Պետք է կարողանալ լեզու գտնել տարբեր մարդկանց հետ, ընդունել նրանց և օգտագործել կարողությունները բիզնեսը ծաղկեցնելու համար։
9. Գիտակցություն
Ինչպես ասում է Պավել Լուկշան՝ «Նոր մասնագիտությունների քարտեզ» ծրագրի համակարգողը, գիտակցությունը 21րդ դարի ամենակարևոր հատկություններից է։ Այն զարգացնում է ռեֆլեքսները, խելամիտ որոշումներ կայացնելու, ինքդ քեզ և շրջաօատող միջավայրը հասկանալու ունակությունը։ Այն օգնում է կենտրոնանալ ներկայի վրա և միաժամանակ տեսնել ապագան։ Սա հատկություն է, որ մեզ դարձնում է ավելի էֆեկտիվ և, կարելի է ասել, երջանիկ, քանի որ այն օգնում է լսել ինքներս մեզ և ապահովել մեր կյանքի բալանսն ու հարմոնիան։
10. Հաղորդակցություն
Ինտերնետը կոտրել է սահմանները և տնտեսությունը դարձրել համաշխարհային։ Այդ իսկ պատճառով մենք մեր պրակտիկայում շփվելու ենք աշխարհի տարբեր անկյուններում գտնվող մարդկանց հետ։ Նոր բիզնեսը պահանջելու է նոր ծանոթություններ, որպեսզի մտքերի փոխանակման արդյունքում էլ ավելի զարգանանք։ Միաժամանակ մենք պետք է կարողանանք մեր մտքերը հասցնել մարդկանց և հաջողություններ գրանցել հեռավորության վրա, գնահատել յուրաքանչյուր ծանոթությունն ու արդի այն բացառիկ և կարևոր արժեքը, որը կոչվում է ուշադրություն։ Այս ունակությունը մարդուն պետք է նաև հիմա, և նա կլինի էլ ավելի կարևոր կլինի ապագայում։
Հուսով եմ, որ իմ մասնագիտական գնահատականը վերը նշված հմտությունների վերաբերյալ օգտակար կլինի և՛ անձնական զարգացումը համակարգելու, և՛ ձեր կազմակերպությունում ուսուցման մեթոդները բարելավելու համար։ Եվ ես հուսով եմ, որ այս հմտությունների գոնե կեսը կսկսեն զարգացվել դպրոցներում և ուսումնարաններում, որտեղ շրջանավարտի միակ գլխավոր կարողությունը չի լինի «լսելը»։ Համենայն դեպս, իմ տղան, ով սովորում է երկրորդ դասարանում, արդեն սկսել է դպրոցում սովորել ծրագրերի կառավարում, և ես և ամուսինս օգնում ենք նրան այդ հարցում։
Թարգմանությունը Էլեն Մանգասարյանի
Վանաձոր ԻնֆոՏուն
Комментарии
Отправить комментарий