ՏԻՄ ընտրություն Ձորագետում և ՀՀ 23 այլ համայնքներում


14 համայնքում ընտրությունները հերթական են։ Սրանցից 11-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ, իսկ 3-ում՝ ավագանու անդամի։

Մյուս 10 համայնքներում արտահերթ ընտրություններ են։ Սրանցից 9-ում համայնքի ղեկավարի, իսկ մեկում՝ ավագանու։
Համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություններ տեղի են ունենալու նաև Լոռու մարզի Ձորագետ գյուղական համայնքում։ Ըստ Լոռու մարզպետարանի կայքում հրապարակված տեղեկատվության համայնքն ունի 265 բնակիչ և զբաղեցնում է 2.13 քառակուսի կիլոմետր տարածք։

Լուսանկարը համացանցից

Комментарии