ԿԵՂԾ Է․ դպրոցական արձակուրդները չեն երկարացվել

Այսօր՝ հունվարի 4-ին www.imhayastan.pro կայքում հրապարակվել է հոդված «Դպրոցական արձակուրդները կերկարացվեն. Դասերը կվերսկսվեն հունվարի 25-ից» վերնագրով։ Հոդվածում որևէ փաստ կամ աղբյուր չի նշվում, որը կարող էր հավաստի լինել։
Հոդվածը հրապարակվել է 2019 թվականի հունվարի 04-ին և դրանում հղում է արվում Կառավարության նիստին նախարարի զեկուցմանը, սակայն ինչպես տեսնում ենք Կառավարության էլեկտրոնային կառավարման www.e-gov.am կայքում կառավարության վերջին նիստը տեղի է ունեցել 2018 թվականի դեկտեմբերի 27-ին և դրա օրակարգում չի եղել սրան առընչվող որևէ հարց։
Ուսումնասիրելով նաև ՀՀ ԿԳՆ կայքը պարզ է դառնում, որ թեմային առընչվող միակ նյութը նվիրված է արձակուրդներին և դրանում ասվում է, որ դասերը կվերսկսվեն հունվարի 6-ից, բացի առաջին և երկրորդ դասարնի երեխաների համար, իսկ նրանց համար՝ հունվարի 24-ից։
Ավելին ստուգելով ՀՀ Կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջը պարզում ենք, որ այս թեմայով որևէ գրառում չկա։ Այս մասին որևէ գրառում չկա նաև ՀՀ Առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում։

Ավելի մանրամասն կատարված փաստերի ստուգման հոդվածն ԱՅՍՏԵՂ

Զգուշացե՛ք ապատեղեկատվություններից, ստուգե՛ք նյութի հավաստիությունը, մի՛ տարածեք կեղծ լուրեր։

Комментарии