Ովքե՞ր են ընտրվել Լոռու մարզից որպես պատգամավոր
Հունվարի 4-ին ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի արտահերթ նիստում հրապարակվեցին այն պատգամավորների անունները, ովքեր ներկայացված են լինելու նոր գումարման Ազգային ժողովում։
Ըստ հրապարակված արձանագրության Լոռու մարզից, որն իր մեջ ներառում է թիվ 9 ընտրատարածքն ընտրվել են թվով 7 թեկնածու՝ 4-ը «Իմ քայլը» դաշինքից, 2-ը Լուսավոր Հայաստան և 1-ը՝ Բարգավաճ Հայաստան կուսակցություններից։
Ձեզ ենք ներկայացնում ընտրված թեկնածուներին և նրանց ստացած քվեների քանակը․
«Իմ քայլը» դաշինք
- Խաչատրյան Արամ Մայիսի - 15041 քվե
- Մկրտչյան Արեն Միքայելի - 8180 քվե
- Դավոյան Արփինե Հրահատի - 8137 քվե
- Պետրոսյան Արտաշես Պետրոսի - 4021 քվե
«Լուսավոր Հայաստան» կուսակցություն
- Սիմոնյան Տարոն Վարդանի - 1369 քվե
- Այվազյան Հրանտ Գնունու - 965 քվե
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
- Դալլաքյան Արթուր Ալբերտի - 2123 քվե
Պատգամավորների անունները հիպերհղումներով են և դրանք տանում են դեպի նրանց ֆեյսբուքյան էջեր։
Комментарии
Отправить комментарий