Խոսքի ազատություն. նախընտրական գործընթացների համատեքստում

<Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ> ծրագրի շրջանակներում նոյեմբերի 11-ին  Վանաձոր Ինֆոտանը տեղի ունեցավ հանդիպում-քննարկում մի խումբ առաջատար լրագրողների ու փորձագետների և տեղի հասարակության /քաղաքական ուժերի և հասարակական ոլորտի ներկայացուցիչներ, լրագրողներերիտասարդներ/ մասնակցությամբ:
Քննարկումը կազմակերպել էր Երևանի մամուլի ակումբը, քննարկվող թեման էր <ՀՀ զրպարտության և վիրավորանքի ինստիտուտները կարգավորող օրենսդրությունըիրավակիրառ պրակտիկան և դրա հնարավոր հետևանքները նախընտրական շրջանում>: Զեկուցումներով հանդես եկան մեդիա ոլորտի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը և Լոռու մարզում <Հետք> թերթի սեփական թղթակից Լարիսա Փարեմուզյանը:
Ծրագրի և նրա շրջանակներում կազմակերպվող նմանատիպ հանդիպումների նպատակն է Հայաստանում ավելի հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլընտրանքային միջոցներով` ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ:

Քննարկմանը ակտիվորեն ներգրավվեցին ներկաները` բարձրացնելով այսօր մեր հասարակությանը հուզող բազմաթիվ հարցեր: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում եղան մի շարք պարզաբանումներ անաչառ լրատվությանը խոչընդոտող դեպքերի մասին: Նմանատիպ դեպքերից խուսափելու համար բազմիցս հնչեցին օրենսդրական բարեփոխումների առաջարկներ:
Մարիա Ավետիսյան

Комментарии