Խոսքի ազատություն. նախընտրական գործընթացների համատեքստում

Քննարկումը կազմակերպել էր Երևանի մամուլի ակումբը, քննարկվող թեման էր <ՀՀ զրպարտության և վիրավորանքի ինստիտուտները կարգավորող օրենսդրությունը, իրավակիրառ պրակտիկան և դրա հնարավոր հետևանքները նախընտրական շրջանում>: Զեկուցումներով հանդես եկան մեդիա ոլորտի փորձագետ Մեսրոպ Հարությունյանը և Լոռու մարզում <Հետք> թերթի սեփական թղթակից Լարիսա Փարեմուզյանը:

Քննարկմանը ակտիվորեն ներգրավվեցին ներկաները` բարձրացնելով այսօր մեր հասարակությանը հուզող բազմաթիվ հարցեր: Շուրջ երկու ժամ տևած հանդիպման ընթացքում եղան մի շարք պարզաբանումներ անաչառ լրատվությանը խոչընդոտող դեպքերի մասին: Նմանատիպ դեպքերից խուսափելու համար բազմիցս հնչեցին օրենսդրական բարեփոխումների առաջարկներ:
Մարիա Ավետիսյան
Комментарии
Отправить комментарий