Քաղաքացիական լրագրության ուսուցում` սոցիալական մեդիայի գործիքներով


Վանաձոր Ինֆոտունը հրավիրում է մասնակցելու հանրային լրագրության դասընթացի ակտիվ երիտասարդների, ովքեր անտարբեր չեն ու պատրաստ են գրել հետաքրքիր հոդվածներ շրջապատում կատարվող երևույթների մասին և ցանկություն ունեն բլոգինգի միջոցով զբաղվելու քաղաքացիական լրագրությամբ:
Դասընթացն անց է կացվելու տասը մասնակցի համար, ընդհանուր տևողությունը հինգ ամիս, ամսեկան երկու պարապմունք: Պարապմունքները վարելու են ոլորտին քաջատեղյակ մասնագետներ:
Դասընթացի ժամանակ ակնկալվում է, որ մասնակիցները պետք է քաղաքացիական լրագրությամբ զբաղվեն, այդ պատճառով յուրաքանչյուր դասի մի մասը կհատկացվի բլոգերների պատմությունների անհատական քննարկմանը: Վերջին երկու ամիսների ընթացքում նրանց հանձնարարվում է նյութեր պատրաստել իրենց համայնքում առկա խնդիրների մասին արդեն որպես լրագրողներ, այդ թվում բնապահպանական: Բլոգինգ ուսուցանվում է worpress բլոգային պլատֆորմի հիման վրա:
Եթե հետաքրքրեց Ձեզ, մինչև նոյեմբերի 20-ը, ժամը 18:00-ն գրեք մեզ infotun.vanadzor@gmail.com էլ. հասցեով` նշելով ձեր ներգրավվելու ցանկության մասին և թողնելով հեռախոսահամար:
Դաս 1-ին
  • Ներկայացնել «ԻնֆոԳյուղը», նպատակները, պարզել երկկողմանի ակնկալիքները
  • Պարզել ծրագրում ընդգրկվելու ցանկություն հայտնողների համակարգչային ունակությունները
  • Բացատրել, թե ինչ է քաղաքացիական լրագրությունը և ինչ նշանակություն ունի քաղաքացիական հասարակության զարգացման գործում
  • Ներկայացնել քաղաքացիական լրագրության հիմնական սկզբունքները
  • Մատնանշել քաղաքացիական լրագրության հաջողված օրինակներ հայ իրականությունից
  • Բացատրել, թե ինչ է բլոգը, ինչ դեր ու նշանակություն ունի
  • Յուրաքանչյուրի համար, եթե չունեն`օգնել ստեղծելու էլ. փոստ gmail էլեկտրոնային փոստում, գրանցել Ֆեյսբուքում, եթե նրանք գրանցված չեն
  • Միասին բացել բլոգներ և սովորեցնել բլոգներում գրառում կատարել
Դաս 2-րդ
  • Սովորեցնել Ֆեյսբուքում հղումներ տարածելու և թագելու ձևը
  • Բացատրել նյութի նախընտրելի կառուցվածքը
  • Վերնագրի ընտրություն
  • Քննարկել բլոգերների գրած հաջողված և անհաջող պատմությունների օրինակներ
Դաս 3-րդ
  • Բացատրել լուր գրելու համար անհրաժեշտ 5 W-ներըինչ, որտեղ, երբ, ինչու, ինչպես և գործնականում կիրառել
  • Բացատրել սոցիալական ցանցերի կարևորությունը քաղաքացիական լրագրության զարգացման գործում
  • Բերել լուր գրելու օրինակներ և տեղում գրել լուրի մի քանի օրինակ
  • Քննարկում
Դաս 4-րդ
  • Ինչ բան է թագը կամ ինչի համար են օգտագործվում բանալի բառերը
  • Google որոնողական համակարգից օգտվելու մի քանի տարրական մեթոդներ
  • Լուրերի հիերարխիա` ըստ կարևորության
  • Քննարկում
Դաս 5-րդ
  • Սովորեցնել քոմենթել անոնիմ և լոգին եղած, համացանցում կոռեկտ քոմենթելու և ընդհանրապես համացանցում «խաղաղ գոյակցելու» էթիկայի տարրական կանոններ
  • Նյութի աղբյուրներ, ինչու են կարևոր երկու և ավելի աղբյուրների առկայությունը
  • Խաղ վերոնշյալի վերաբերյալ
  • Նկարի և վիդեո նյութի ներբեռնում բլոգում
  • Քննարկում
Դաս 6-րդ
  • Օպերատիվություն և դրա նշանակությունը
  • Էթիկա, հիմնական սկզբունքներ, էթիկական երկընտրանքներ, հեղինակային իրավունք
  • Ինչպես են բլոգի գրառման մեջ տեղադրում ակտիվ հղումներ, իսկ սխալվելու դեպքում` հանում հղումները
  • Ֆոտո դասընթաց, առաջին հանդիպում
  • Քննարկումներ
Դաս 7-րդ
  • Հարցազրույց, ինչպես նախապատրաստվել և անցկացնել
  • Բաց և փակ հարցեր
  • Ֆոտո դասընթաց, երկրորդ հանդիպում
  • Քննարկում
Դաս 8-րդ
  • Նկարագրություն, ակնարկ
  • Խաղ` նկարագրության վերաբերյալ
  • Յութուբ, Պիկասա գրանցում
  • Վիդեո հմտություններ
  • Քննարկում
Դաս 9-րդ
  • Վիդեո դասըթնաց
  • Յութուբ պրոֆիլի հմտություններ
  • Քննարկում
Դաս 10-րդ
  • Ռեպորտաժ, ականատեսի «վկայություն»
  • Օբյեկտիվություն, ճշգրտություն, անաչառություն
  • Քննարկում
    «Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ» քառամյա ծրագրի նպատակն է Հայաստանում առավել հասանելի դարձնել անկողմնակալ և բազմակարծիք լրատվությունը ավանդական և այլնտրանքային միջոցներով՝ ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ։ Ծրագիրը համատեղ իրականացնում են Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Ինտերնյուս Նեթուորքը (ԱՄՆ), Երևանի մամուլի ակումբը և մամուլի աջակցության «Ինտերնյուս» ՀԿ-ն` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) աջակցությամբ:

Комментарии