ՄԱՐԴԱՄԵՋ
Մարդամեջ և Սոցիալական
նորարարությունների ճամբար.
Կարելի է մտածել` ինչ կապ կարող է գոյություն
ունենալ այս երկու հասկացությունների միջև: Եթե մեկ ամիս առաջ լսողները կասեին, որ
ոչ մի կապ գոյություն չունի, ապա այսօր, Հայաստանի /և ոչ միայն/ ակտիվ, ինֆորմաված
և սոցիալական ցանցերում <բնակվող> հասարակությունը ժպիտով կպատասխանի, որ
ՄԱՐԴԱՄԵՋ ասվածը հենց սոցիալական նորարարությունների ճամբարն է:
Մարդամեջը
մեկնարկեց նոյեմբերի 18-ին
Ծաղկաձորում: Այն իր բնույթով Հայաստանում
նախադեպը չուներ: Ճամբարին մասնակցում էին տարբեր ոլորտներ ներկայացնող 60 երիտասարդներ, գաղափարների հեղինակները, հրավիրված
փորձագետներ: Նախապես ներկայացված վաթսունինը գաղափարներից հանձնաժողովը ճամբարի
համար ընտրել էր վեցը.
- Սոցիալական ցանց <<Հազար ու մի
մանրուք>>- Սամվել Մարտիրոսյան
- Նախընտրական խոստումների մոնիթորինգի հարթակ- Արամ
Թովմասյան
- Wish2Real- Ստեփան Սմբատյան
- Հասարակական տրանսպորտի չվացուցակ- Լիլիթ Մանուկյան
- Պետական պոլիկլինիկաներում սպասարկման և հիվանդների
շահերի պաշտպանության մոնիթորինգ և հանրայնացում- Անի Դավթյան
- Հիպերտեղայնացված նորությունների հարթակ- Գայանե Միրզոյան
Հնեց այս գաղափարների շուրջ Մարդամեջի մասնակիցները
բաժանվելով խմբերի աշխատեցին երկու օր: Խմբերում ներգրավված էին տարբեր
մասնագիտության տեր մարդիկ, ովքեր աշխատանքի հստակ բաժանման շնորհիվ տարբեր
դերակատարում ունեին: Բոլոր խմբերի առջև դրված էին հստակ առաջադրանքներ. հստակեցնել գաղափարը, գտնել այն սոցիալական
խումբը, որին ուղղված էր ծրագիրը, ընտրել և մշակել կայքում տեղադրվելիք նյութը, ստեղծել
կայք էջը, ձևավորել այն, գտնել online և offline տարածման եղանակներ:
Աշխատանքը բավականին բարդ էր, բայց ընթանում էր մեծ
ոգևորվածությամբ, հետաքրքիր ու դինամիկ, առողջ մրցակցային մթնոլորտում: Այս ամենը
նպաստեց այն բանին, որ այդքան կարճ ժամանակում գաղափարները վերաձևավորվելով դարձան
պատրաստի արտադրանքներ` կայքերի, ֆեյսբուքյան խմբերի և այլնի տեսքով:
Սոցիալական նորարարության ճամբարն ամփոփվեց պրոֆեսիոնալ
ժյուրիի կողմից: Չնայած բոլոր ծրագրերի օրիգինալությանը` գլխավոր մրցանակը ստացավ
<<Հասարակական տրանսպորտի չվացուցակ>> գաղափարը: Խմբի անդամները
ստացան հավաստագրեր, ինչպես նաև 4000 ԱՄՆ դոլար, 2 տարի ժամկետով ինտերնետի անվճար
բաժանորդագրություն և անվճար հոսթինգի իրավունք:
Հատուկ քվեարկության միջոցով որոշվեց նաև <<Հանդիսատեսի համակրանք>>
նոմինացիան, որի հաղթող ճանաչվեց ամենալավ ներկայուցումը պատրաստած <<Հազար
ու մի մանրուք>> գաղափարը ներկայացնող ILIKE թիմը, որի անդամներն արժանացան
մրցանակների:
Կազմակերպիչները խոստացան կրկին քննարկել ծրագրերը և
ֆինանսավորել ևս երկու գաղափար:
Մարդամեջն ավարտվեց`
մասնակիցներին պարգևելով բավարարվածության մեծ զգացողություն, գիտելիքների ու
փորձի համալրում, նոր ընկերներ ու հետագա համագործակցության հեռանկարներ, և ի
վերջո յուրօրինակ ու տարբերվող հանգստյան օրեր:
Վանաձորը Մարդամեջում ուներ վեց ներկայացուցիչ:
Комментарии
Отправить комментарий