խաղաղությունից տանը դեպի խաղաղություն աշխարհին


<<Եթե դա պատահեր երկրների միջև, այն կկոչվեր պատերազմ:
Եթե դա հիվանդություն լիներ, ապա կկոչվեր համաճարակ:
Եթե ծովում նավթ թափվեր` կկոչվեր աղետ:
Սակայն դա կատարվում է կանանց հետ և դա սովորական երևույթ է…
Դա կանանց հանդեպ բռնությունն է…>>

“ՀԿ Կենտրոն” ՔՀԶ ՀԿ-ի կողմից և ՄԱԿԶԾ ֆինանսավորմամբ իրականացվող “Կանանց և երիտասարդների առաջնորդության կարողությունների հզորացում” ծրագրի մասնակցիներից ստեղծվել է նախաձեռնող խումբ, որը “Ակտիվության 16-օրյակ ընդդեմ գենդերային բռնության” քարոզարշավի շրջանակներում իրականացնում է մի շարք միջոցառումներ:
Այդ միջոցառումներից մեկն էլ տեղի ունեցավ այսօր` նոյեմբերի 26-ին. Կազմակերպվել էր հանդիպում կլոր սեղանի շուրջ, որի հյուր խոսնակներն էին ԱՐթուր Սաքունցը (Հելսինկյան Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար), Գևորգ Մանուկյանը (Հայաստանի սահմանադրական իրվապաշտպան կնետրոնի ղեկավար), Արմենուհի Կյուրեղյանը (Հայաստանի համալսրանական կրթությամբ կանանց ասոցիացիայի Վանաձորի մասնաճյուղի նախագահ): Որպես փորձագետ հանդես էր գալիս  ՄԱԿԲՀ Ազգային ծրագրի համակարգող` Ջինա Սարգիզովան:
Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը աշխարհի ավելի քան 55 երկրներում, այդ թվում և Հայաստանում անց է կացվում «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» կամ Սպիտակ ժապավենի քարոզարշավը:
Սպիտակ ժապավենի քարոզարշավը կարևոր նախաձեռնություն է դադարեցնելու կանանց հանդեպ բռնությունը: Քարոզարշավը նախաձեռնել են կանադացի տղամարդիկ` վերջ տալու կանանց հանդեպ բռնության երևույթին: Վերջինիս համար նախահիմք է հանդիսացել 1989 թ.-ի դեկտեմբերի 6-ին Կանադայում տեղի ունեցած իրադարձությունները, երբ Մարկ Լեպին անունով 25-ամյա մի երիտասարդ կրակելով սպանեց Մոնրեալի համալսարանի ինժեներական ֆակուլտետի 14 ուսանողուհիների: Այս մարդասպանը վստահ էր, որ այդ ֆակուլտետ իր չընդունվելու պատճառը իգական սեռի ուսանողների քանակն էր: Այն հարցին, թե ինչու է նա գործել այդ սարսափելի բռնությունը, հանցագործը պատասխանեց. <<…նրանք կին են և իրավունք չունեն ինժեներ դառնալու>>:
Ի պատասխան տասնյակ հազարավոր կանադացի տղամարդիկ ցույց կազմակերպեցին և ստեղծեցին <<Սպիտակ Ժապավենի>> քարոզարշավը, որը կոչ է անում մասնակիցներին տալ երեք խոստում.
  •          Երբեք չկիրառել բռնություն կանանց հանդեպ,
  •          Երբեք չհանդուրժել կանանց հանդեպ բռնությունը,
  •           Երբեք չլռել կանանց հանդեպ բռնության մասին:

Սպիտակ ժապավենի քարոզարշավի այս տարվա կարգախոսն է. <<խաղաղությունից տանը դեպի խաղաղություն աշխարհին>>:

Комментарии