.jpg) |
Ժամանակացույցը |
Այսօր` հունիսի 9-ին Ամերիկյան համալսարանում տեղի ունեցավ ԲարՔամփ 2012-ը: ԲարՔամփը տեղեկատվական ոլորտի, ինտերնետի և նոր մեդիայի ոչ ֆորմալ կոնֆերանս է: Երկորյա չկոնֆերանսը Հայաստանում անց է կացվում չորրորդ անգամ: Անցած տարիներին մասնակցել են ավելի քան 1600 մասնագետներ, բլոգերներ, ինտերնետ օգտագործողներ և առհասարակ ուսանողներ:
Այսօր իրենց շնորհանդեսներով ներկայացան և' հատուկ հրավիրված հյուրեր, և' մասնակիցներ ՀՀ-ից և արտասահմանից:

Այսօրվա հատուկ հյուրերն էին
Mike Villiers-Stuart / International examples of creative content sharing on social networks/, Лана Пиняева /Аудитория интернет-СМИ: вчера, сегодня, завтра/, Дарья Алексеева /Онлайн волонтерство и краудсорсинг для решения общественных задач/, Արսեն Հովհաննիսյան /Հեռախոսների հայաֆիկացման խնդրի վերջին զարգացումներն ու արդյունքները/, Discussion with John A. Heffern, US Ambassador to Armenia /Social media/ , Տիգրան Սաֆարյան /Հեռուստաչափումները և ինտերնետի օգտագործումը/, Денис Гурский /Кухня социального стартапа и прототипирование/
 |
Լայքամանիա |
Բավականին շատ հետաքրիր շնորհանդեսներ ներկայացրին ԲարՔամփի մասնակիցները: Շատ հավանեցինք Վահանի ներկայացրած <Լայքամանիա> շնորհանդեսը: Հիմնականում խոսվում էր լայքերը օգտագործելու կանոնների և ֆեյսբուքի էջերի/page/ մասին, բացի այդ հետաքրիր քննարկում ծավալվեծ տրանսլիտի վերաբերյալ, որի ժամանակ լսարանը կիսվեց երկու մասի` հայատառ և տրանսլիտով գրողների:
Վանաձորից իր շնորհանդեսով հանդես եկավ Սամվել Կիրակոսյանը իր ընկերների հետ` Էրիկի և Արթուրի: Նա խոսեց couchsurfing.com -ի մասին: Քաուչսեֆինգը մի գործիք է, որի միջոցով մարդիք կարող են գտնել իրենց համար անկողին կամ ապաստան այլ երկրում: Նրանք խոսեցին կայքի առավելությունների և թերությունների մասին, բացի այդ նրանց հետ եկել էին այդ կայքի օգտվողներից, ովքեր կիսվեցին մեզ հետ իրենց փորձով:
ԲարՔամփը online հեռարձակվում էր, իսկ եթե չեք հասցրել հետևել online տարբերակով, ապա կարող եք տեսնել այն անցնելով հետևյալ հղումներով` մեծ դահլիճ, փոքր սենյակ 1, փոքր սենյակ 2:
Վանաձոր Ինֆոտունը իր պատվիրակությունն ունի ԲարՔամփին:
Գոռ Մաթևոսյան
Комментарии
Отправить комментарий